Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 08
Պարոն Խզմալյան, ըստ Ձեզ`այսօր քաղաքական խավիցի՞նչ պահանջներ ունիհասարակությունը: Արդյո՞քդրանք նույնն են, ինչ միքանի տարի կամ մի քանիամիս առաջ: 

Կարծում եմ` եւ այսօր, եւ միշտ, պատմության մեջ եւ ապագայում, այդ պահանջը մեկն է. արդարության պահանջն է: Դա հիմնական, եթե ոչ միակ հիմնական պահանջն է, որը հասարակությունը կամ ժողովուրդը, ազգը ներկայացնում է իշխող կամ Ձեր բնորոշմամբ քաղաքական խավին. մարդիկ արդարություն են ուզում: Մենք հաղթեցինք Արցախի ազգային ազատագրական պայքարում, որը դիտում էին որպես պատերազմ հանուն արդարության, պատմական արդարության: Այդ հաղթանակից անմիջապես հետո մեզ համար աննկատ սկսվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ մենք պարտվեցինք անարդարությանը: Եթե մենք կարողացանք վերականգնել պատմական արդարությունը, մենք չկարողացանք պահպանել և կառուցել սոցիալական արդարություն: Եվ հիմա Հայաստանում փաստացի լատենտ, դանդաղ ընթացող, երբեմն ոմանց համար ոչ այնքան ակնհայտ, բայց շարունակվող քաղաքացիական պատերազմ է հանուն արդարության. մի կողմից իշխող մասն է` իր սպասավորներով, մյուս կողմից աշխատավոր ժողովուրդը: Եվ թեեւ մենք շարունակ պարտություն ենք կրում, սակայն, ի տարբերություն դրսի պատերազմների, որոնց արդյունքները կարող են անխախտ լինել դարերի ընթաց ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 795 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ծեծկռտուքի արդյունքում զոհված, Մոսկվայի N 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը Ռուսաստանի քաղաքացի է։NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։Միաժամանակ Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է, որ կռիվ հրահրողը եղել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 9-րդ դասարանցի ադրբեջանցի աշակերտը։Նշենք, որ Մոսկվայի N 501 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը։Համաձայն իրավապահ մարմինների՝ կռիվը տեղի էր ունեցել ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 671 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանն ամենևին չի կիսում այն կանխատեսումները, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր կլինեն ու առավել ևս հարցը լուծում կստանա. «Ներկայումս սեղանին դրված փաստաթղթերն այնքան հեռու են Ադրբեջանի ընկալումներից, որ այդպիսի արագ լուծում չի կարող տեղի ունենալ»,- հայտարարեց պատգամավորն այսօրվա ասուլիսում:


Հակառակը` արագ լուծում սպասելի է, երբ ադրբեջանական իշխանությունները «կապիտուլացվեն» այդ փաստաթղթերի առաջ, ինչն էլ, ցավով նշեց Գ.Մինասյանը, տեղի ունենալ չի կարող. «Այնպես որ մեզ սպասվու ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 898 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերվածպայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի ևԱդրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Թարթար ճանապարհին:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը / Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չենարձանագրվել:

Ինչպես ծրագրված էր, դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահներ Ռոբերտ Բրադկեն/ԱՄՆ/, Բեռնար Ֆասյեն/Ֆրանսիա/ և Իգոր Պոպովը/Ռուսաստան/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպշիկը հատել են շփման գիծը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 569 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
 Բերնար Ֆասիեն պարզաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցելության որոշ մանրամասներ: Ֆասիեն հաղորդել է, որ հիմա չի կարող մեկնաբանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաքելությունը տարածաշրջանում, քանի որ ուղևորությունն Արցախ դրա առաջին փուլն է:

«Երևան կատարելիք այցելությունից հետո օրվա վերջում մենք մամլո հաղորդագրություն կտարածենք տարածաշրջանում մեր առաքելության արդյունքների մասին, որում հայտարարություն կանենք և կլուսաբանենք ուղևորության բոլոր ասպեկտները»,- ասել է Ֆասիեն, հաղորդում է 1news.az-ը:

Դիտարկումների քանակը: 555 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԶՈՒ 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ԳհԽ շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո:
Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և Գործընկեր երկրների ռազմական բժիշկ-մասնագետների և բժշկական ստորաբաժանումների գործելու հմտությունների զարգացումը: 
Ս.թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈՒ կապի զորքերի 20 հոգանոց խումբը Գերմանիայում և Ռումինիայում համատեղ մասնակցում է կապի և հաղորդակցությա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 1034 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

ԿԼԵՆՏԷՅԼ.- «Լոս Անճելըս Թայմզ»ը Երեքշաբթի օր հաղորդած է, որ Կլենտէյլի քաղաքային իշխանութիւնները արգիլած են «Սքալըրզ Ակադեմիկ Ֆաունտէյշըն» անունով հայկական ամէնօրեայ վարժարանին բացումը՝ առարկելով, որ դպրոցը չունի իր տարածքը իբրեւ դպրոց օգտագործելու արտօնագիր:
Դպրոցի սեփականատէր Անահիտ Գրիգորեանը անցեալ Ուրբաթ օր յայտնած էր, թէ Կլենտէյլի քաղաքային իշխանութիւնները զինք տեղեակ չեն պահած արգելքին մասին:
Քաղաքի տուած որոշումին անդրադառնալով՝ Գրիգորեան յայտնած է, թէ «պարզապէս անօրինական է» անիկա: Վերոնշեալ վարժարանը իր դռները պիտի բանար երէկ, Երեքշաբթի 7 Սեպտեմբերին:
Դպրոցի բացման դէմ դրուած ժամանակաւոր արգելքը իրաւունք չի տար վարժարանի պատասխանատուներուն հաւաքներ, դասաժամեր, խորհրդակցութիւններ կամ դասարանային ուսուցում կատարել:
asbarez.com
Դիտարկումների քանակը: 544 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

«Եվրո 2011»-ի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան երիտասարդական հավաքականների պատասխան խաղի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ, որը կարող էր վերաճել զանգվածային ծեծկռտուքի:

Թբիլիսիի՝ Միխայիլ Մեսխիի անվան «Լոկոմոտիվ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել էր հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2։0: Վրացի ֆուտբոլասերներին նյարդայնացրել է հայ երկրպագուների հաղթական պարը տրիբունայի մոտ: Չկարողանալո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 593 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)


Ստորև ներկայացնում ենք «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը.«Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու կրոնական շոուին Հայ եկեղեցու առաջնորդներին ներգրավելու թուրքական ծրագիրն անցյալ շաբաթ ի դերև եղավ:Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների (Էջմիածնում, Անթիլիասում և Երուսաղեմում) երեք առաջնորդները չեն մասնակցելու և ներկայացուցիչներ չեն ուղարկելու Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվող սրբազան պատարագին: Երեքն էլ մերժեցին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերը:Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն առաջինը հայտարարեց, որ բոյկոտելու է սեպտեմբերի 19-ի արարողությունը: Այս առիթով Արամ Վեհափառը հայտարարեց. «Փորձելով Եվրամիությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել, որ Թուրքիան պահպանում է իր բռնազավթած տարածքների մշակութային ժառանգությունը, թուրքական կառավարությունը վերականգնեց Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, սակայն որպես եկեղեցի այն պահպանելու փոխարեն վերածեց թանգարանի»: Կիլիկիո Կաթողիկ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 577 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Ի տարբերություն անցած օրերի, սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համամետաբար կրճատվել են: Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը 
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 505 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 08.09.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)