16:34 ԵԱՀԿ-ն հերթական դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանային գծի վրա | |
Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերվածպայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի ևԱդրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Թարթար ճանապարհին: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը / Բուլղարիա/: Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չենարձանագրվել: Ինչպես ծրագրված էր, դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահներ Ռոբերտ Բրադկեն/ԱՄՆ/, Բեռնար Ֆասյեն/Ֆրանսիա/ և Իգոր Պոպովը/Ռուսաստան/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպշիկը հատել են շփման գիծը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: | |
|
Всего комментариев: 0 | |