Главная »
2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 8 » Մոսկվայում ադրբեջանցի աշակերտը սպանել է 11-րդ դասարանցի հայ աշակերտին
21:12 Մոսկվայում ադրբեջանցի աշակերտը սպանել է 11-րդ դասարանցի հայ աշակերտին |
Ծեծկռտուքի արդյունքում զոհված, Մոսկվայի N 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը Ռուսաստանի քաղաքացի է։NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։Միաժամանակ Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է, որ կռիվ հրահրողը եղել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 9-րդ դասարանցի ադրբեջանցի աշակերտը։Նշենք, որ Մոսկվայի N 501 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը։Համաձայն իրավապահ մարմինների՝ կռիվը տեղի էր ունեցել դպրոցից ոչ շատ հեռու։Լեզվակռիվը արագորեն աճել է ձեռնամարտի։ Ադրբեջանցի աշակերտը հրել է իր մրցակցին։ Էդուարդ Մարկարյանն ընկել է եւ գլուխը ծառին խփել։ Ստացած վնասվածքներից տղան տեղում մահացել է։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
|
Просмотров: 721 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |