Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 8 » Գ.Մինասյան. «Ադրբեջանը կարող է լքել բանակցային գործընթացը
17:06
Գ.Մինասյան. «Ադրբեջանը կարող է լքել բանակցային գործընթացը
ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանն ամենևին չի կիսում այն կանխատեսումները, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր կլինեն ու առավել ևս հարցը լուծում կստանա. «Ներկայումս սեղանին դրված փաստաթղթերն այնքան հեռու են Ադրբեջանի ընկալումներից, որ այդպիսի արագ լուծում չի կարող տեղի ունենալ»,- հայտարարեց պատգամավորն այսօրվա ասուլիսում:


Հակառակը` արագ լուծում սպասելի է, երբ ադրբեջանական իշխանությունները «կապիտուլացվեն» այդ փաստաթղթերի առաջ, ինչն էլ, ցավով նշեց Գ.Մինասյանը, տեղի ունենալ չի կարող. «Այնպես որ մեզ սպասվում է երկարատև գործընթաց, ինչպիսին եղել է անցած տարիների ընթացքում: Պարզապես անհրաժեշտ է ավելացնել մեր հաջողությունները»:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ապա դրանց առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը ՀՀԿ-ական պատգամավորը համարում է անտրամաբանական, քանի որ, փաստորեն, նրանց հայտարարություններում փորձ է արվում հավասարության նշան դնել երկու երկրների միջև. «Սա ուղղակի ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, իսկ պատճառն, ըստ իս, կայանում է նրանում, որ ադրբեջանական պրոբլեմներն այսօր այնքան շատ են, որ եթե մեկ-երկուսն ավելանա, ապա բացառված չէ, որ ադրբեջանական կողմը դուրս գա բանակցային գործընթացից»,- ասաց բանախոսը: 

Բացատրեց` սկսած Սանկտ Պետերբուրգում կայացած եռանախագահների հանդիպումից, ադրբեջանական որևէ նախաձեռնություն այս բնագավառում հաջողությամբ չի անցել: Այնպես որ, եթե հերթական անգամ համանախագահները մատնանշեն, որ Ադրբեջանն է պատճառն այս բացասական զարգացումների` այն կարող է լքել գործընթացը:

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 898 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 hayruni88   (08.09.2010 17:08) [ՆՅՈՒԹ]
cry

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: