Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 8 » ՀԻՄԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է (Տիգրան Խզմալյան. Կինոռեժիսոր)
21:51
ՀԻՄԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է (Տիգրան Խզմալյան. Կինոռեժիսոր)
Պարոն Խզմալյան, ըստ Ձեզ`այսօր քաղաքական խավիցի՞նչ պահանջներ ունիհասարակությունը: Արդյո՞քդրանք նույնն են, ինչ միքանի տարի կամ մի քանիամիս առաջ: 

Կարծում եմ` եւ այսօր, եւ միշտ, պատմության մեջ եւ ապագայում, այդ պահանջը մեկն է. արդարության պահանջն է: Դա հիմնական, եթե ոչ միակ հիմնական պահանջն է, որը հասարակությունը կամ ժողովուրդը, ազգը ներկայացնում է իշխող կամ Ձեր բնորոշմամբ քաղաքական խավին. մարդիկ արդարություն են ուզում: Մենք հաղթեցինք Արցախի ազգային ազատագրական պայքարում, որը դիտում էին որպես պատերազմ հանուն արդարության, պատմական արդարության: Այդ հաղթանակից անմիջապես հետո մեզ համար աննկատ սկսվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ մենք պարտվեցինք անարդարությանը: Եթե մենք կարողացանք վերականգնել պատմական արդարությունը, մենք չկարողացանք պահպանել և կառուցել սոցիալական արդարություն: Եվ հիմա Հայաստանում փաստացի լատենտ, դանդաղ ընթացող, երբեմն ոմանց համար ոչ այնքան ակնհայտ, բայց շարունակվող քաղաքացիական պատերազմ է հանուն արդարության. մի կողմից իշխող մասն է` իր սպասավորներով, մյուս կողմից աշխատավոր ժողովուրդը: Եվ թեեւ մենք շարունակ պարտություն ենք կրում, սակայն, ի տարբերություն դրսի պատերազմների, որոնց արդյունքները կարող են անխախտ լինել դարերի ընթացքում, ներքին պատերազմները միշտ ավարտվում են անարդարության պարտությամբ:

Անարդարությունը չի կարող երկար իշխել, որովհետեւ այն արտահայտվում է անբնական ձեւերով, անարդարություն տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեբանական եւ այլն: Անարդարությունը հաղթում է անընդհատ, սակայն այն չի կարող ի վերջո պարտություն չկրել, քանի որ գոյություն ունեցող տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր անարդարությունների ընդհանուր գումարը մարդկանց կյանքը դարձնում է անտանելի: Մեծ Բրիտանիայի թագուհու ամբողջ հարստությունը (դարերի ընթացքում կուտակած) հինգ միլարդ դոլար է, այնինչ մեր երկրորդ նախագահը, որին անձամբ հիշում եմ կապույտ զապորոժեցով, 10 տարվա մեջ 4 միլիարդ կուտակեց: Եվ ուրեմն հասարակության պահանջը, թեեւ դեռեւս չձեւակերպված, բայց արդարության պահանջն է: Տարբեր շրջաններում այն տարբեր կարգախոսներ և անվանումներ է կրում: Այսօր ժողովրդի մեծ մասը թյուրմացության մեջ է և շարունակում է դիտել այդ պայքարը որպես լավ և վատ, բարի և չար ուժերի պայքար: Իրականում սա դասակարգային պայքար է և իշխանության եկած դասակարգը, օգտագործելով բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և ծախված մտավորականությունը, ամեն ինչ անում է, որ պահպանի այս ստեղծված անարդարությունը: Եվ վստահ չեմ, որ իրեն ընդդիմություն անվանող քաղաքական ուժը կատարում է իր դերը...

Ի նկատի ունեք բոլո՞ր ուժերին: 

Հատկապես տիտղոսակիր ընդդիմությանը, որը խորհրդանշվում է հայտնի դեմքերի միջոցով: Դա է պատճառը, որ գնալով ավելի ու ավելի սաստկանում են երրորդ ուժ փնտրելու խոսակցությունները: Իրականում երրորդ ուժ փնտրել պետք չէ, որովհետեւ միշտ գոյություն ունի երկու ուժ. եթե այսպես կոչված երկրորդ ուժը չի կատարում իր դերը, ուրեմն նա ուժ չէ, ժամանակավոր թյուրիմացություն է: Միեւնույն է, արդարությունը հաղթելու է, որովհետեւ արդարությունը բնական կանոն է, դա տնտեսական մրցակցությունն է, քաղաքացիական ազատություններն են, հոգեւոր և մշակութային արժեքները:

Եվ եթե բնորոշեմ քաղաքական խավը, ապա մի կողմից քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր դրանով փող են վաստակում: Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, որովհետեւ ոչ մի կուսակցության չեմ պատկանում: Սարդարապատ շարժումը, որին պաշտպանում եմ, քաղաքական, բայց կուսակցական ուժ չէ: Մենք փորձում ենք ձեւակերպել հասարակության ընդհանուր դիմադրությունը: Այստեղ ընդդիմությունը և իշխանամետ ուժերը միացնելով «քաղաքական խավ» ոտքի տակ` սխալ ենք կատարում, որովհետեւ հակաժողովրդական, հակահասարակական բռնապետությունը կայանում է և ուժեղանում է միմիայն ընդդիմության սխալների և ապիկարության պատճառով: Եթե ժողովրդական բնական դիմադրությունը չի վերածվում քաղաքական շարժման, ուրեմն մարդիկ, ովքեր պարտավոր են դա անել (միայն այդ դեպքում են իրենք ընդդիմության անուն կրում), իրենք իրենց ապիկարությունն են ցույց տալիս: Եթե իրենք մտնում են իշխանության հետ սակարկման կամ գործարքի մեջ` հարմարեցնելով սեփական գործողությունները ներքաղաքական կամ արտաքին քաղաքական օրացույցում (օրինակ`այսինչ պատվիրակության ժամանման հետ կապել հերթական հավաքը կամ ցույցը անել -չանելը), քաղաքական խավի ընդդիմադիր հատվածը դիմադրության շարժումից անցում է կատարում եւ մտնում է իշխանական ճամբարի խաղերի մեջ:

 Փաստացի Դուք հենց ՀԱԿ-ին ի նկատ ունեք:

Ես այստեղ կօգտագործեմ այն բնորոշումը, որը դուք տվեցիք` քաղաքական խավին: Իշխանության համար այժմ գլխավոր վտանգը գալիս է ոչ թե Բաքվից, այլ Թիֆլիսից, որովհետեւ տասյակ հազարավոր հայեր ամառվա ընթացքում մեկնում են հանգստի և վերադառնում են ապշած. երկիրը, որի վրա ընդամենը տասը տարի առաջ ծիծաղում էինք, ծաղրում էինք, որ մեզնից տասը տարի հետ է, մարդիկ տեսնում են, որ նույն այդ երկիրը կարողացավ այսպես թե այնպես կառուցել պետություն, որը սկսում է մարդանց տնից` վերջանում ոստիկանական ծառայություններով, դատարաններով և քաղաքացիների իրավունքների պաշտպանության զգացումով: Անգամ Ջավախքում հայերը տասնամյակների ընթացքում առաջին անգամ սկսում են մտածել, որ կարելի է ինտեգրվել վրաց պետությանը, որովհետև տեսնում են, որ կարծես կարգ ու կանոնը սկսվում է նշմարվել, և սա մեզ համար ազգային խայտառակություն է, ուստի պաշտոնական երևանի համար ոչ թե Ադրբեջանն է գլխավոր վտանգ, այլ Վրաստանը:

Հասարակության համար սա փայլուն օրինակ է, որին պետք է հետեւել, այսինքն` հնարավոր է ապրել օրենքով, հնարավոր է վերացնել կոռուպցիան, հնարավոր է հարգել իրար, հնարավոր է կաշառք չվերցնել:

Եվ ստացվում է, որ մեզանում իզուր են ասում` միայն սերնդափոխության միջոցո՞վ հնարավոր կլինի համակարգային փոփոխություններ իրականացնել, որ առաջիկա տարիներին չսպասենք դրական փոփոխությունների:


 Մեզ իսկապես պետք են համակարգային փոփոխություններ, բայց դա կատարելու համար պետք է միմիայն քաղաքական կամք: Չերչիլը ասում էր` ինչո՞վ են տարբերվում պետական գործիչները քաղաքական գործիչներից. պետական գործիչները միշտ մտածում են սերնդի մասին, իսկ քաղաքական գործիչները` արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին: Հիմա չկան պետական գործիչներ, և մարդիկ մտածում են միայն սեփական քսակի և արահերթ կամ հերթական ընտրությունների մասին: Դա է պատճառը, որ իրենք ասում են` դրա համար պետք են տարիներ, դարեր` դրանով ուզում են ասել, որ դա կարելի է անել միայն իրենցից հետո, իսկ իրենք չեն վերջանում, որովհետեւ սկսում են վերարտադրվել, սեփական ընտանիքի անդամներին են հարմարեցնում այդ պաշտոններին, և մինչ Վրաստանը մտավ 21-րդ դար վերջին տասնամյակի ընթացում, նույն ժամանակահատվածում մենք հետնահանջ ապրեցինք արդեն 18-րդ դարի կեսերը, որտեղ վերջին շրջանի ֆեոդալ համակարգը պայքարում է վաղ շրջանի վայրի կապիտալիզմի դեմ: Մենք դրա ականատեսն ենք, ընդ որում` մոտավորապես այն վիճակն է ստացվում, որ մի քանի նախարարական ընտանիքների /սա արդեն մեզ տանում է 5-6-րդ դար/ գզվռտոցը հասնում է նրան, որ կամ իշխանությունը հանձնում են մի պետությանը, ինչը տեղի ունեցավ 428-ին, երբ մենք հրաժարվեցիք մեր պետականությունից և այն հանձնեցինք Պարսկաստանին, իսկ այսօր գիտեք ում, կամ էլ այդ գիշատիչներից ամենաճարպիկները խժռում են մյուսներին և ժամականավոր կենտրոնացնում են իշխանությունը արդեն ոչ թե 10 ընտանիքների, այլ երկու–երեք ընտանիքների ձեռքերում, ինչ կատարվում է մեզ մոտ:

Հասարակական ճնշումը մեծացել է, սակայն ոչ թե քաղաքականխավի, այլ կոնկրետ երևույթների դեմ` Խալաֆյանի դեպքը, ՀՀլեզվի մասին օրենքի փոփոխությունների դեմ, բնապահպանական,կինո Մոսկվայի ամառային դահլիճը: Ձեր կարծիքով, քաղաքականխավն այս ճնշմանը ընկրկո՞ւմ է, փորձո՞ւմ է դիմել երկխոսության: 

Երկխոսություն գոյություն չունի և անհնար է: Հնարավոր չէ երկխոսություն մարդու կամ մարդկանց խմբի հետ, որը հասկանում է միայն մենախոսություն: Երկոսության համար, ինչպես պարի, հարկավոր են երկուսը, մենք չունենք զուգընկերոջը: Այսինքն` իշխող համակարգի հետ երկխոսություն չի կարող լինել, կարող է լինել միայն դիմադրություն, պայքար, և այդ պայքարի ձեւերի մասին մենք մտածում ենք, խոսում ենք և կիրառում: Սարդարապատ շարժումը եկավ այն եզրահանգման, որ ընտրությունների մասին խոսակցությունները մեղմ ասած կամ սխալ է, կամ գիտակցված դավաճանություն, որովհետեւ տանում է ժողովրդին, հասարականությանը և երկիրը փակ շղթայի մեջ, որից ելք չկա: Շղթան կարող է միայն պատռվել, բայց բոլոր շղթաները պատռվում են:

Արտավազդի շղթան, սակայն, այդպես էլ չկտրվեց ու մինչև այսօրէլ չի կտրվում: 

Միգուցե դա մեր առաքելությունն է: Մենք առաջարկում ենք դիմադրություն, առաջարկում ենք չխաբել ժողովրդին և չգնալ ընտրությունների, բոյկոտել ընտրությունները, ինչպես պետք է հասնել ահնազանդության ալիքին:

Ազգային միասնություն քարոզելո՞վ, բացատրելո՞վ: 

«Ազգային միասնությունը» շատ հետաքրքիր գաղափար է: Սա նույն է, որ ասում ենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ»: Այո, մենք մեկ ազգ ենք, բայց հաստատ մեկ մշակույթ չենք: Եվ Արամ Ասատրյանի կամ Թաթայի կլկլոցների մշակույթի հետ որևէ առնչություն չունեմ և չեմ ուզում ունենալ, սափրագլուխ նախարարներից մինչև իրենց թիկնապահները... այդ սափրագլուխ մշակույթն իմ մշակույթը չէ: Դասակարգային աշխարհում ազգայինը օգտագործվում է, չարաշահվում է աշխատավոր ժողովրդին խաբելու համար: Եվ իրենց դրանում օգնում են ծախված մտավորականները` մենք մի բուռ ազգ ենք, մենք մի ընտանիք ենք, ոչ: Մեր տուն մտած գողից, մարդասպանից մենք տարբեր ենք, և երկխոսություն այստեղ չի կարող լինել, այստեղ կարող է լինել միայն մենամարտ: Իրականում դա էլ իրականանում է:

Պետք է փնտրել գտնել ճիշտ միջոցները, պայքարի ճիշտ գործիքները: Այլընտրանքային ժողովրդական խորհրդարանը, որը հիմնում ենք և որի հերթական նիստը սեպտեմբերի 8-ին է տեղի ունենալու, ազգային անվգտանգության և պաշտպանության հանձնաժողովի նիստ է լինելու, որովհետեւ դանակը հասել է ոսկորին, հարցը արդեն հասել է ազգային անվտանգության սպառնալիքին: Մենք հասել ենք նրան, որ Հայաստանի և Արցախի վրայով պտտվում են իսրայելական արտադրության Ադբեջանին պատկանող անօդաչու թռչող սարքերը, որոնք շատ հեշտ կարող են տեսախցիկների փոխարեն օժտված լինեն ռումբերով: Արդեն ամիսներ շարունակ է կատարվում, և մենք ի վիճակի չենք դրան դիմակայելու, որովհետև մեր բանակը և հատուկ ծառայությունները ըստ երևույթին մյուս պատերազմին դուրս են գալու ջիպերով (խոսքը ոչ թե ռազմական ջիպերի, այլ քաղաքական ջիպերի մասին է): Մենք մտցնում ենք ուղիղ ժողովրդավարություն` ի դեմս այլընտրանքային խորհրդարանի, որի մեջ մտնելու են ազնիվ մարդիկ, ում կենսագրությունը ազնիվ է, թափանցիկ է: Մեր մյուս քայլը անցումային կառավարության ստեղծումն է լինելու: Անցումային կառավարությունն է երկու տավա ընթացքում պետք է անի այն սկզբունքային, արմատական փոփոխությունները, որի շնորհիվ երկիրը տնտեսական, քաղաքական, մշակութային թռիչք է կատարելու:

Այսինքն` պատրաստվում եք ընտրությունների՞ն: 

Ոչ, ես չեմ կարծում, որ մենք մասնակցելու ենք ընտրություններին: Ինչ ձեւով ժողովուրդը իշխանությունը կվերցնի իր ձեռքը, կախված է ոչ այնքան ժողովրդից, որքան իշխող համակարգից, դրա դիմադրության ձեւերից: Ընտրությունների համակարգը Հայաստանում կատարելագործված է, Հայաստանում ընտրությունները կազինո են դարձել, որտեղ երբեք հնարավոր չէ հաղթել: Դուք կարող եք հաղթել 5-6 տեղ խորհրդարանում /կազինոյում/, բայց կազինոն միշտ է հաղթում, դա կազինոյի օրենքն է, և քանի որ իշխանավորները կազինոյի մեծ մասնագետներ են, ուստի ընտրությունները կառուցում են իրենք քաջ հայտնի սկզբունքով: Պետք չէ մտնել կազինո, պետք չէ փորձել բախտը: Աշխատանքով պետք է վաստակել փողը, բախտը, ապագան, իսկ հեղափոխական լիցքը կարող է առաջանալ շատ անսպասելի տեղերից, օրինակ Վրաստան հանգստի մեկնելուց:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

lragir.am

Просмотров: 789 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: