Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 6 » Հայաստանը պետք է ճանաչի ոչ թե ԼՂՀ անկախությունը, այլ այդ անկախության օրինականությունը. Դեմկուս
15:58
Հայաստանը պետք է ճանաչի ոչ թե ԼՂՀ անկախությունը, այլ այդ անկախության օրինականությունը. Դեմկուս


«Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունն Ադրբեջանից»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» ներկայացրած ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի արտահերթ քննարկմանը։

Արամ Սարգսյանը շեշտեց, որ ինքը դեմ է «Ժառանգության» մոտեցմանը և ճիշտ է համարում ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչումը, այլ ԼՂՀ անկախացման ճանապարհի օրինականության ու համապատասխանության ճանաչումը ոչ միայն միջազգային, այլև ԽՍՀՄ օրենքներին։ «Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախության օրինականությանը։ Ես դեմ եմ «Ժառանգության» այդ նախաձեռնությանը ոչ թե նրա համար, որ ես դեմ եմ ԼՂ անկախության ճանաչմանը, այլ որովհետև սա ավելի կվնասի գործին։ Մենք պարտավոր ենք ճանաչել այն ուղին, որ անցել է ԼՂ–ն, օրինական և համապատասխան միջազգային իրավունքի նորմերին և Սովետական Միության օրենքներին, որպեսզի մենք իրավունք ունենանք խոսել նաև վերամիավորման մասին»,– հայտարարեց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա, ՀՀ–ԼՂՀ վերամիավորման մասին դեկտեմբերյան որոշումը Հայաստանը պետք է իրականացնի, ավելին՝ այդ որոշումը դեռ պետք է իրականացներ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմը։

Ի դեպ, ԼՂՀ անկախության ճանաչման օրինականության ճանաչումը, Արամ Սարգսյանի խոսքով, լավ հիմք է նաև հետագայում միջազգային դատարան դիմելու համար։ Դեմկուսի ղեկավարը նաև հիշեցրեց Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշման էությունը, ըստ որի, դատարանը ճանաչեց ոչ թե Կոսովոյի անկախությունը, այլ՝ դրա անկախացման օրինականությունը։

Tert.am

Просмотров: 507 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: