Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 4 » Թուրքիայում միակ ընդդիմացող հայը Հրանտ Դինքն էր. Աբդուլահ Օջալան
18:18
Թուրքիայում միակ ընդդիմացող հայը Հրանտ Դինքն էր. Աբդուլահ Օջալան
Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ (PKK) Աբդուլլահ Օջալանը հերթական անգամ հանդիպել է իր փաստաբանների հետ և նրանց փոխանցել իր հայտարարությունը:ANF գործակալության փոխանցմամբ` հայտարարության մեջ քուրդ առաջնորդը խոսել է քրդական հարցի, թուրքական իշխանությունների կողմից քուրդ և հայ ժողովուրդների դեմ իրականացված կոտորածների, ինչպես նաև «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին:«Հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում միայն քուրդ ժողովրդի դեմ չէ, որ ցեղասպանություն է իրականացվել: Մարաշում, Սվազում այրում էին մարդկանց, Չորումի կոտորածները, 1938թ. Դերսիմի ջարդը, որի ժամանակ դաժանաբար սպանում էին երեխաներին, ինչպես նաև հայերի դեմ իրականացված կոտորածները: Վերջում էլ Հրանտ Դինքն էր մնացել, նրան էլ սպանեցին: Հրանտ Դինքն ընդդիմացող վերջին հայն էր: Թուրքիայում մնացած հայերն ապրում են սարսափի մեջ: Հրանտ Դինքը միակ հայն էր: Եվ դրա համար էլ թիրախ դարձավ և սպանվեց: Դա դարձավ վերջին հայկական կոտորածը։ Հետո ի՞նչ եղավ: Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը հերոսացվեց ոստիկանների կողմից»,- ասել է Օջալանը:

Tert.am

Просмотров: 1143 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: