Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » «Թուրքերը կասեն «այո»»
17:40
«Թուրքերը կասեն «այո»»
Թուրքիայում առաջիկայում հնչելու են վաղաժամ ընտրություններ անցկացնելու պահանջներ: Առիթը լինելու է սեպտեմբերի 12-ին նախանշված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ եթե հանրաքվեն հաջողվի, ապա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կպահանջի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ, իսկ եթե տապալվի` նույն պահանջը կբարձրացնեն թուրք ընդդիմադիրները:

«Քաղաքական պայքարը Թուրքիայում անպայման սրվելու է:

Հանրաքվեն, ըստ իս, ձայների չնչին տարբերությամբ, սակայն կընդունվի: Եթե օգոստոսին, օրինակ, հարցումները ցույց էին տալիս, որ ընտրողների 51 տոկոսը դեմ է կառավարության առաջարկած փաթեթին, ապա հիմա վիճակը, ըստ իս, այլ է: Բանը նրանումն է, որ վերջին մի քանի օրերին Էրդողանը եւ իր կողմնակիցները ակտիվ քարոզչական գործունեություն են ծավալում հօգուտ փաթեթի ընդունման»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով 29 փոփոխություններ են առաջարկվում Թուրքիայի Սահմանադրության 26 գլուխներում:

Գործող սահմանադրությունը ընդունվել է 1982 թվականին` դրանից երկու տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջումից հետո: 
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, սահմանադրական հանրաքվեով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ձգտում է առաջին հերթին վերահսկելի դարձնել երկրի դատական համակարգը, որոշ չափով բավարարել Եվրամիության պահանջները:

«Հիմա Թուրքիայի գործադիր եւ սահմանադրական մարմինները իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձեռքում է, որոնք խնդիր ունեն տիրելու նաեւ իրավական դաշտին: Սահմանադրական Դատարանի, Դատավորների եւ դատախազների Բարձրագույն խորհրդի անդամներ են : Մի խոսքով, մարդիկ որոնք ներկայում հիմնականում դեմ են «Արդարություն եւ զարգացում կուսակցությանը եւ համարվում են քեմալականներ»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նկատենք, որ Թուրքիայում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դեմ են հիմնականում ընդդիմադիր ուժերը` «Ժողովրդա-հանրապետական» ու պանթյուրքիստական «Գորշ գայլերի ազգայնական գործողություն» կուսակցությունները:

«Ընդդիմադիրները նաեւ համարում են, որ հանրաքվեն հակասում է ԵՄ Վենետիկի հանձնաժողովի դրույթներին, որոնք արգելում են մեկ փաթեթով ներկայացնել իրար չառնչվող մի քանի առաջարկներ»,-ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Ինչ վերաբերում է Թուրքիայում բնակվող քրդերին, ապա ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիայի քուրդ խորհրդարանականները ձեռնպահ կեցված են դրսեւորում: Թուրքագետը, սակայն, չբացառեց, որ հենց հանրաքվեի օրը ահաբեկչական գործողություններ կիրականացվեն:


a1plus.am

Просмотров: 619 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: