Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի անդամներն այցելել են կարգապահական մեկուսարան
10:08
ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի անդամներն այցելել են կարգապահական մեկուսարան
Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պարոն Ա. Նազարյանը հանդիպեց փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում գտնվող ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի անդամներին: Խումբը գլխավորում էր Սենեգալը ներկայացնող դատավոր Մալիկ Էլ Հաջի Սոուին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության, քննչական ծառայության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին զինված ուժերում արդարադատության իրականացման, քրեական և կարգապահական պատասխանատվության, կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի գործունեության, փաստաբանական օգնության տրամադրման հետ կապված հարցեր: 
Հանդիպումից հետո փաստահավաք խմբի անդամները ՀՀ ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ, գնդապետ Յու. Ղարիբյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պարետային ծառայության կարգապահական մեկուսարան, ծանոթացան առկա պայմաններին, զրուցեցին մեկուսարանում պահվող զինծառայողների հետ, եղան բուժկետում և կարճ հանդիպում ունեցան ՀՀ ռազմական ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Հ. Ստեփանյանի հետ: 
Այցի ավարտին պարոն Սոուին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ցուցաբերված ընդունելության և խմբի աշխատանքներին աջակցելու համար: 


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն
Просмотров: 598 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: