20:46 ՌԴ Ջավախքի համայնքը կոչ է անում բոյկոտել | |
Ռուսաստանի Ջավախքի համայնքը հայտարարություն է տարածել, որում հորդորում է բոյկոտել սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզում նախատեսված Հայ սուրբ Խաչ եկեղեցի –թանգարանի բացման արարողությունը: Նշելով, թե բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ միջոցառումը և որ դա բացառապես արվում է օտարների համար և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հետ սուտ բարեկամական հարաբերությունների ցուցադրություն, համայնքը կոչ է անում չմասնակցել այդ պրովոկացիային, այլապես դա կնշանակի, որ մենք ինքներս աջակցում ենք թուրքական դիվանագիտության այս հնարքին՝ մեր դիվանագիտության տապալման հաշվին: «Բացառված չէ, որ այս թատերական շոուին ականատեսը կլինենք, թե ինչպես է եկեղեցու գմբեթին վեր խոյանում թուրքական դրոշը»,- ասված է հայտարարության մեջ: Իսկ քանի որ Սուրբ Խաչը օծված չէ և չունի եկեղեցու կարգավիճակ, ճիշտ կլինի բոյկոտել և չմեկնել այդ արարողությանը: Աղբյուր` Panorama.am | |
|
Всего комментариев: 0 | |