«WikeLeaks»-ը բացահայտել է Դինքի մտահոգությունները. 60.000 հայ Թուրքիայում դիտվում է որպես երկրորդ դասի քաղաքացի - 29 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 29 » «WikeLeaks»-ը բացահայտել է Դինքի մտահոգությունները. 60.000 հայ Թուրքիայում դիտվում է որպես երկրորդ դասի քաղաքացի
23:59
«WikeLeaks»-ը բացահայտել է Դինքի մտահոգությունները. 60.000 հայ Թուրքիայում դիտվում է որպես երկրորդ դասի քաղաքացի
«WikeLeaks»-ը բացահայտել է Դինքի մտահոգությունները. 60.000 հայ Թուրքիայում դիտվում է որպես երկրորդ դասի քաղաքացի Թուրքական «Taraf» թերթը հրապարակել է «WikeLeaks»-ի տրամադրած այն նյութերը, որոնք վերաբերում են պոլսահայ ականավոր գործիչ, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
 
Մասնավորապես հայտնի է դարձել, որ 2007 թվականին հունվարի 30-ին Ստամբուլում ԱՄՆ-ի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Դեբորահ Ջոնսը Վաշինգտոն է հեռագրել Հրանտ Դինքի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման մասին:

«Հունվարի 19-ի սպանությանը զոհ դարձած իրավապաշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը Թուրքիայի համար վիթխարի կորուստ էր: Դեսպանատան և հյուպատոսարանի աշխատակիցները Դինքի հետ հաճախակի շփման մեջ էին: Այդ հանդիպումներից վերջինը տեղի ունեցավ 2006-ի նոյեմբերի 14-ին: Դինքը հանդիպեց աշխարհում կրոնական ազատության հարցերով զբաղվող ամերիկյան հանձնաժողովի հետ: Պատասխանեց հանձնաժողովի անդամների հղած որոշ հարցերի,- տեղեկացրել է Ջոնսն իր հեռագրում: -Դինքի սպանության տեսանկյունից հատկապես ուշագրավ է Դինքի հետևյալ խոսքը. «Պատմությունից եկող բացասական հուշերն իրականում ոչ թե կրոնից, այլ ավելի շատ ազգայնականությունից են բխում»:

Թուրքիայում դավանանքի ազատության և փոքրամասնությունների հարցին անդրադառնալիս` Դինքը հանձնաժողովի անդամների ասել է.

«Թվում է, թե կրոնական ազատություն կա. սահմանափակված չեն եկեղեցիները, տաճարները և դպրոցները: Բայց սա մի տեսակ ապակողմնորոշող ազատություն է: Տեսականորեն այսպես է` թռիչքի մեջ ազատ եղող թռչնի պես է, բայց` թևակոտոր: Ես դեմ եմ, որ ազգային փոքրամասնություններին այստեղ դիտում են որպես կրոնական փոքրամասնություն: Հայերն այս հողում 4.000 տարի ապրում են: Ցավոք, այժմ նրանց կարգավիճակն իջեցված է մինչև կրոնական փոքրամասնության աստիճանի: Սա անընդունելի է: Թուրքիան աշխարհիկ է և մեծամասնություն կազմող իր թուրք հանրությանը չի դիտում որպես կրոնական համայնք, մինչդեռ փոքրամասնական հանրույթներին համարում է կրոնական խմբեր: Այս հանգամանքը խնդրահարույց է: Թուրքիայի Հանրապետության հռչակումից ի վեր Թուրքիան ազգային փոքրամասնություններին երբեք չի դիտել որպես սեփական քաղաքացիներ` չնայած Լոզանի պայմանագրով և սահմանադրությամբ բոլոր քաղաքացիները հավասարազոր պետք է լինեին: 60.000 հայերի այստեղ շարունակում են դիտել որպես երկրորդ դասի քաղաքացիներ: 

Պետությունը նրանց վերաբերվում էր իբրև անվտանգության սպառնալիք, բայց այսօր արդեն հայերի թիվն այնքան է նվազել, որ այդպիսի սպառնալի այլևս չեն համարվում: Թուրքիան փորձում է այս դրությունն իր օգտին ծառայեցնել: Անգամ այսօր հայկական 
համայնքն իրավազուրկ է»



Panorama.am
Просмотров: 214 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 11:56)
Անշուշտ ահռելի մեծ է Հրանտ Դինքի դերը արդի Հայդատի պայքարի գործում` Դինքը հազարամյակի եզակի Հայ դենքերից մեկն էր, այդ պատճառով էլ նրան մեր շարքերից տարան: Եթե ուշադիր նայեք Դինքին սպանողի բլթակներին ու դեմքի կառուցվածքին, կտեսնեք, որ նա երբեք էլ թուրք չի եւ ընդհանրապես քանի դեռ համաշխարհային ջհուդականության դոմինացիան պահպանվում է միջազգային ասպարեզում` Հայդատի իրականացման խոչնդոտները առավել կսաստկանան:
Հետո էլ Հայը` Հայկական Լեռնաշխարհում, Արարատում, 25.000 տարի է ապրում, ինչը Թորայի հերքումն է եւ սատանայի գոյության հիմնական խոչնդոտն է համարվում: Արդի Այս բոլոր` արեւմուտք-արեւելք, կռիվները այդ պատճառով են, կամ սատանան` կամ Հայը:

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: