Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 6 » Վարչապետի հոգեբանական նկարագիրը
22:38
Վարչապետի հոգեբանական նկարագիրը
Մեծարգո վարչապետը` էությամբ, ծագումով և կրթությամբ երկրի «ամենաինտելեկտուալ տնտեսագետը», այնքան բարդ և ազդեցիկ չէ, որքան ցանկանում է թվալ: Իհարկե չի կարելի չընդունել որ վերջինս քաղաքական վերնախավի զգալի մասի տգիտության ֆոնի վրա առանձնանում է իր ինտելեկտուալ յուրօրինակ երանգով: 

Տ. Սարգսյանը իրավամբ կարող է հավակնել ներկա իշխանական դաշտի լավագույն թամադայի կոչմանը: Ինչպես և հարսանեկան թամադան, նա ևս անընդհատ հանդես է գալիս երկարաշունչ և ոչինչ չասող ճապաղ ճառերով, որոնք գրեթե ոչ ոքի չեն հետաքրքրում , պատեհ-անպատեհ մեջբերվող փիլիսոփայական մտքերով, իսկական հայկական թամադայի նման իր պարտքն է համարում ձանձրացնել բոլոր ներկաներին: 

Ակնհայտ է , որ նրա ներկայությունը իշխանական դաշտում արհեստական բնույթ է կրում: Եվ այդ առումով նա պատկանում է ֆորմալ կամ ծառայող քաղաքական գործիչների թվին, որոնք պետք է ղեկավարեն «վերևին» ձեռնտու և այնտեղից հաստատված անբեկանելի ինստրուկցիաների համաձայն: Ցանկացած կառավարչի համար չափազանց շահավետ է նման հարմարավետ և խոնարհ գործչի առկայությունը, որոնք կծառայեն այնքան, որքան անհրաժեշտ են: 

Տ. Սարգսյանն իր գերազանց հարմարվողականության և մաքսիմալ էլաստիկության աստիճանով ծառայող քաղաքական գործչի դասական օրինակ է: Չնայած նա երբեմն փորձում է դուրս գալ գծված շրջանակներից և նախաձեռնողականության փոքր դրսևորումներ ի ցույց դնել, այնուամենայնիվ դրանք ոչ միայն ցանկալի արդյունքի չեն հասնում, այլև հաճախ ծիծաղելի են,քանի որ, որևէ մեկը այդ հուսահատ փորձերին լուրջ չի վերաբերվում: 

Ավելի հարիզմատիկ երևալու նրա բոլոր փորձերը միայն ավելի ցայտուն են դարձնում նրա ռեգիոնալ առանձնահատկությունը` «լոռեցու» սինդրոմը: Վարչապետը ընդգծված ինտրավերտ է. անձի ձևավորման կարևոր փուլերից է դպրոցական շրջանը: Ուստի հակիրճ անդրադառնանք ինտրավերտ դպրոցականի առանձնահատկություններին: 

Դպրոցում ինտրավերտը որպես կանոն «սուսիկ- փուսիկ», պասիվ և լռակյաց աշակերտ է, որը միշտ գերադասում է երկրորդական դերերը: Նրանք դաստիրակված են,հեշտ խոցելի են և առավել հաճախ չեն կարող հակահարված տալ դասարանի չարաճճի լիդերներին,այն իրականում ինքն իր ներաշխարհում պարփակվող տեսակ է, կարելի է ասել, որ իր ներաշխարհը իր սիրելի բույնն է, որտեղ նա սիրում է առանձնանալ իր ապրումների, զգացմունքների և մտքերի հետ և վերականգնում է իր ուժերը. ասել է թե իր ներաշխարհը իր ամրոցն է: 

Սակայն պետք է նշել, որ ինտրավերտ լինել դեռ չի նշանակում լինել անհաջողակ: Այս տեսակի առանձնահատկություններից է նաև հավասարակշռվածությունը, հանգստությունը, իրավիճակի խորքը, հեռուն և կարևորը տեսնելու ունակությունը: Այս տեսակի ներկայացուցիչների մեծ մասը ունի իշխանության հասնելու թաքնված մոլուցք: 

Այսինքն` մարդը իշխանության ձգտմամբ փորձում է կոնպենսացնել ցածր ինքնագնահատականը և հաղթահարել սեփական թերարժեքության բարդույթը: Այս երևույթը առավել հատուկ է արևելյան քաղաքական իսթիբլիշմենթին,քանզի ի տարբերություն արևմտյան մոդելի, ուր ինքնահաստատման շատ ավելի լայն հնարավորություններ կան արևելքում դրանք սահմանափակ են և առավել հարգի է իշխանությունը որպես սեփական էգոցենտրիկ պահանջմունքները բավարարելու միջոց դարձնելը: 

Այս մոդելը առավել տեսանելի է մեր հայկական քաղաքական համակարգում. պատահական չէ, որ Տ. Սարգսյանի ֆավորիտ կերպարներից են համաշխարհային պատմության մեծագույն բռնապետերի շարքին պատկանող Իսպանիայի բռնապետ Ֆրանկոն և Չիլիի զինվորական բռնապետ Պինոչետը: Առաջին հայացքից հանգիստ և նույնիսկ «բարի» վարչապետի այս նախասիրությունը խիստ տարօրինակ է, սակայն միայն առաջին հայացքից, քանի որ իշխանության ձգտումը նրա մոտ բավական լավ քողարկված է: 

Որպես կանոն ինտրավերտները հիանալի ստրատեգներ են. ուստի Տ. Սարգսյանը շատ ավելի լավ` երկարաժամկետ կտրվածքով պատկերացնում է իրավիճակի ողջ լրջությունը և նրա «անմեղսունակ» թվացող վերլուծությունները ընդհամենը դիմակ են: 

Ֆիզիոգնոմիկ առանձնահատկություններից առավել ակնառուն շրթունքներն ու բերանի կառուցվածքն է, որը խորհրդանշում է ծածկամտություն:


Անի Ալեքսանյան

1in.am

Просмотров: 1037 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 3
+1  
3 Արմեն   (07.03.2011 10:43) [ՆՅՈՒԹ]
Բոլորովին էլ թույլ չէր, այլ շատ էլ դիպուկ էր:

+1  
2 Խաչ Քավոր   (07.03.2011 06:04) [ՆՅՈՒԹ]
Հաւատք, Յոյս, Սէր, Ազգասեր Եւ Հայրենասեր Եւ Միաբանութիւնով Ամեն Ինչ Կարելի Կըդառնա…
Գիտակցենք Եւ Պահանջատեր Լինենք Մեզ Տված Իրավունքները Ճիշտ Քաղականութեամբ Եւ Ուղեկցութեամբ Պայքար Տանենք, Կըհաջողվենք Արանց Պատերազմի Ունենալ՛
"ԱԶԱՏ Անկախ ՀԱՅԱՍՏԱՆ":
http://wilsonforarmenia.org/

0  
1 hayruni88   (06.03.2011 22:39) [ՆՅՈՒԹ]
TUYL ER NAXORD VERLUCUTYUNNERI HAMEMAT

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: