Թուրքիայի Սասունի հայերի միությունը դիմելու է Եվրադատարան - 9 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 9 » Թուրքիայի Սասունի հայերի միությունը դիմելու է Եվրադատարան
00:31
Թուրքիայի Սասունի հայերի միությունը դիմելու է Եվրադատարան
  Թուրքիայի «Սասունի հայերի  սոցիալական փոխօգնության եւ մշակույթի  միությունը» պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելու Թուրքիայում իրենց կողմից հիմնադրամ ստեղծելու առաջարկների մերժումը։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, թե իրենք տարիներ ի վեր պայքարում են իրենց միությունը դարձնել հիմնադրամ։ Նա հիշեցրել է, որ իրենք միության հիմնադիր 6 անդամներով 2 տարի առաջ դիմել են Ստամբուլի քաղաքացիական գործերով դատարան՝  հայ համայնքի անունից ստեղծելու հիմնադրամ, սակայն հայցը մերժվել է։

Սասունի հայերը մերժում են ստացել նաեւ վճռաբեկ դատարանից, որից հետո որոշում են կայացրել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքը։

Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիսի, Վանի, Մուշի նահանգներում ապրող հայերին իր մեջ ընդգրկած միությունը նպատակ ունի վերականգնել այդ շրջաններում ապրող հայերի  էթնիկ, մշակույթային, լեզվական եւ կրոնական ինքնությունը։




news.am

Просмотров: 203 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: