Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » Սրբ. Էջմիածինը լռում է բարի գործերի ու նպատակների մասին
21:11
Սրբ. Էջմիածինը լռում է բարի գործերի ու նպատակների մասին
imageԵրբ որևէ հոգևորականի կարգալուծ են անում Սրբ. Էջմիածնում, ապա ողջ աշխարհն է իմանում: Չգիտես ինչու Մայր Աթոռի դիվանը կարծում է , որ ամենից շատ դա է հետաքրքրում հասարակությանը: Բայց երբ Հայ Առաքելական եկեղեցին նաև մեր ազգի համար կարևորագույն հարց է քննարկում միջեկեղեցական համաժողովում և վավերացնում ամփոփիչ արձանագրությունը, այդ մասին հարկ չեն համարում տեղյակ պահել հասարակությանը:

 Մարտի 4-ից 6-ը Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանում տեղի է ունեցել Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները քննարկել են ծնելիության նվազման և ժողովրդագրական  խնդիրները նախկին ԽՍՀՄ երկրներում : Մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, հաղորդում Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը: Սյս խնդիրը կարևորագույն խնդիրն է նաև Հայաստանում: Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները վավերացրել են ամփոփիչ փաստաթուղթ, որով միջեկեղեցական հանձնաժողովն առաջարկում է նախկին ԽՍՀՄ և Բալթյան երկրների եկեղեցիներին`

  • քրիստոնեկան հասկացության հենքի վրա ստեղծել հասարակական շարժում մարդու և ընտանիքի արժանապատվության պաշտպանության համար

  • ստեղծել միջեկեղեցական համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ընտանեկան արժեքների պաշտպանության նպատակով

  • համարել, որ ընտանիքը հովվապետական հոգածության ամենակարևոր ոլորտն է

  • կոչ անել եկեղեցիներին զարգացնել բարեգործական ծառայություններն  ընտանիքի, մայրության և երեխաների պաշտպանության նպատակով

  • գործարար աշխարհին կոչ անել աջակցել հասարակության մեջ առողջ և բազմազավակ ընտանիքների դրական կերպարը ձևավորելու գործում

  • ԶԼՄ –ներով վկայել ընտանեկան արժեքների, հայրության ու մայրության  պահապանության անհրաժեշտության մասին

  • սերտ համագործակցել բոլոր մակարդակների պետական մարմինների հետ դեռևս դպրոցական տարիքից սերմանել ընտանեկան արժեքներն ու քրիստոնեական գաղափարները

  • Իրապես եկեղեցին մեծ դեր ունի ծնելիության աճի և ընտանեկան արժեքների պահապանության գործում: Ո՞վ, եթե ոչ քահանան պիտի յուրաքանչյուր օջախից ներս հասու դարձնի ազգապահպան ու քրիստոնեական այս գաղափարները: Հայաստանում "կեղծ” եվրոպական արժեքներով առաջնորդվող մի ստվար զանգված արդեն գրավել է հեռուստատեսությունն ու ժամանցային ոլորտը:


    Հովսեփ Վարդումյան 

    Просмотров: 502 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
    ԱՆՈՒՆ *: Է-mail:
    Ծածկագիր *: