Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Րաֆֆի Հովհաննիսյանի PR ակցիան ՀԱԿ-ի հետ պայքարի մաս է. Շարմազանով
23:44
Րաֆֆի Հովհաննիսյանի PR ակցիան ՀԱԿ-ի հետ պայքարի մաս է. Շարմազանով
Րաֆֆի Հովհաննիսյանի PR ակցիան ՀԱԿ-ի հետ պայքարի մաս է. Շարմազանով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելու քաղաքական ակցիան ակնհայտորեն PR ակցիա է, որը նպատակ ունի Հայ Ազգային Կոնգրեսի վաղվա հանրահավաքին ընդառաջ ժողովրդի ուշադրությունը շեղելու «Ժառանգության» կողմը:

Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ավելացրել.

«Ես բազմիցս ասել եմ, որ ընդդիմության մեջ էլ կա պայքար առաջինը լինելու համար, սա  հստակ ցույց է տալիս դա: Չնայած, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումն է և իրավունքը, բայց ես որևէ հիմք չեմ տեսնում նման քայլի գնալու համար, քանի որ «Ժառանգություն» կուսակցությունն ունի և’ ամբիոն,’ և այլ լծակներ իրենց հուզող հարցերը բարձրացնելու համար: Սա ինձ համար առնվազն անհասկանալի էր»,- ասել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ կիսում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի այն տեսակետը, որ «Ժառանգությունը» նման ծայրահեղ քայլի գնալու հիմքեր չուներ:

«Երբ արտախորհրդարանական ուժերն են հավաքներ անում, բողոքում, դա հասկանալի է, նորմալ է, քանի որ նրանք ամբիոն չունեն և իրենց խոսքը պետք է հասցնեն ժողովրդին: Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում պարզից էլ պարզ է, որ սա PR ակցիա է: Միգուցե, մարդը մտածում է, որ վաղվա հանրահավաքից հետո երթը կմիանա իրեն, ինքն էլ խոսք ասելու հնարավորություն կունենա, չգիտեմ»,- ասել է Շարմազանովը:




epress.am

Просмотров: 500 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: