Փարիսեցիություն - 22 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 22 » Փարիսեցիություն
00:30
Փարիսեցիություն
Փարիսեցիություն «Լևոնի վկաների», անթրաշ «վերլուծաբան–հրապարակախոսների», Սերժից մինչև Լևոն տիրույթում գործ կպցնողների, մանր ժուլիկների կյանքն էլ մի բան չի, քանի որ ստիպված են գովերգել իրենց պապիի արած ցանկացած քայլ։ Սակայն այս մի դեպքը շատ ծանր էր։ Քինոտությամբ ու փոքրոգությամբ պայմանավորված՝  ՀԱԿ առաջնորդն Ազատության հրապարակում չտեսնելու տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին։ Տեր–Պետրոսյանի այդ վարքագիծն, անշու՛շտ, սխալ էր ու դա, թերևս,  հասկանում են նաև Լենին պապիի (կներեք՝ Լևոն պապիի) տարած ու հետ բերած «վկաները»։ Հասկանում են, բայց կռապաշտությունը և հաց հանապազօրյան վաստակելու խնդիրը նրանց ստիպում է հազար ու մի պատճառ ներկայացնել, թե որքան ճիշտ էր Լևոնը։

Ծիծաղելին այն է, որ եթե Լևոն Տեր–Պետրոսյանը Ր. Հովհաննիսյանին մոտեցած ու ողջունած լիներ, ապա գրազ եմ գալիս, որ նույն մարդիկ, նույն պաթոսով, գրեթե նույն բառապաշարով ու զոմբիականությամբ գրելու էին, թե որքան ճիշտ քայլ արեց իրենց ֆյուրերիկը։ Բայց արվել է հակառակը և հիմա տեղեկատվական դաշտը լցվել է կեղտով ու քաղաքական մեռելապաշտության նողկալի տեսարաններով։

Հավանաբար իր որոշ քարոզիչների արածը քիչ համարելով՝ Տեր–Պետրոսյանն ինքը մեյդան դուրս եկավ ու նշեց, թե Հովհաննիսյանին չմոտեցավ, քանի որ դա հակասում է քրիստոնեության իր սկզբունքներին։

–Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է,– նշել է «քրիստոնեավայել» քաղաքականության մեծ սիրահար Տեր–Պետրոսյանը։

Պարզվում է, որ Տեր–Պետրոսյանը քրիստոնեական սկզբունքներ էլ ունի, այնինչ դեռևս իր կառավարման տարիներին ասել էր, թե բարոյախոսությունը չի ողջունում՝ ավելացնելով, որ կար մի բարոյախոս, ում խաչեցին։ Իսկ այժմ իր ակնհայտ սխալ վարքագիծը Տեր–Պետրոսյանն ուզում է արդարացնել քրիստոնեական բարոյախրատականության հռետորաբանությամբ, ինչն այլ կերպ քան փարիսեցիություն և դեմագոգիահնարավոր չէ որակել։

Արձանագրենք, որ ոչ միայն ներքին ու արտաքին քաղաքականության նույնականությամբ, այլ նաև փարիսեցիությամբ Տեր–Պետրոսյանը, փաստորեն, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանիվարքաբանությունն է կրկնում։

Սերժ Սարգսյանը սիրում է հեռուստախցիկների առաջ խաչակնքվել՝ ցույց տալու համար, թե աստվածավախ ու քրիստոնեական հավատքի հետևորդ է, բայց արդյո՞ք քրիստոնեավայել կառավարման ականատեսն ենք մենք։ Տասը զոհի գնով  իշխանության եկածը պետք է որ քրիստոնեական պատգամների հետ խնդիրներ ունենար։

Տիգրան Սարգսյանն էլ է քրիստոնեական արժեքներից խոսում ու բարեպաշտություն քարոզում, սակայն ակնհայտ է, որ «Բենթլիով» շրջով «համեստ» կենցաղով ապրող շրջապատով ու դոլար–դրամ փոխարժեքների հետ տևական շրջան ոչ քրիստոնեավայել խաղեր տալով ու էլի նմանատիպ բաներ անելով քրիստոնեկան արժեքներից խոսելը փարիսեցիություն է։

Ահա այս փարիսեցիներն ու կեղծ բարեպաշտներն են որոշել մենաշնորհային դարձնել իշխանական ու ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ առաջնորդվելով «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» համագործակցության տխրահռչակ մոդելով։ Սակայն ցանկանալը մեկ բան է, իսկ իրականությունն՝ այլ բան։ Իրականությունն այն է, որ լայն շրջանակների համար բացահայտված է Տեր–Պետրոսյանի հաճախորդացումը։ Իսկ քաղաքականության մեջ չի գործում «հաճախորդը միշտ ճիշտ է»բանաձևը։

Հայաստանի քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ իշխանության  հաճախորդներն ախքանում են ու իրենց տեղն զբաղեցնում քաղաքական դաշտի արտադրական թափոնների կողքին։

Կարեն Հակոբջանյան


7or.am

Просмотров: 135 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: