Նախագահները պայմանավորվեցին հանդիպումները շարունակել նույն ձեւաչափով - 5 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 5 » Նախագահները պայմանավորվեցին հանդիպումները շարունակել նույն ձեւաչափով
21:06
Նախագահները պայմանավորվեցին հանդիպումները շարունակել նույն ձեւաչափով
 Շաբաթ օրը Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում կայացած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստաթղթում ասված է, որ երեք պետությունների ղեկավարները քննարկել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրականացման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը:

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի` կողմերի մասնակցությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ հետաքննություն անցկացնելու ձգտումը»:

«Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի», - ասված է հայտարարությունում:

Բանակցությունների պաշտոնական մասը Սոչիում մեկնարկել էր տեղական ժամանակով կեսօրից քիչ անց: Ավելի քան երեք ժամ անց հաղորդվեց, որ նախագահների շփումները շարունակվում են ոչ պաշտոնական ձեւաչափով:
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.


Հանդիպման պաշտոնական մասից հետո Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպել են Կրասնայի Պոլյանայի լեռնադահուկային լանջերից մեկի ստորոտում, որտեղ սուրճ են խմել, ապա ճոպանուղով վեր են բարձրացել: Մեդվեդեւը եւ Ալիեւը դահուկներով մի քանի անգամ վայրէջք են կատարել, Սարգսյանը ձնագնաց է վարել:

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.
Այնուհետեւ երեք երկրների ղեկավարները շարունակել են հրատապ հարցերի քննարկումը աշխատանքային ճաշի սեղանի շուրջ:

Սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդեն 8-րդ եռակողմ հանդիպումն էր:

Երեք երկրների նախագահները 2010 թվականի հունվարի 25-ին` նույնպես Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, արդեն հանդիպել էին Սոչիում: Այդ հանդիպումը եւս կայացել էր Կրասնայա Պոլյանայում:

Վերջին անգամ եռակողմ ձեւաչափով նախագահները հանդիպել էին անցած տարվա հոկտեմբերի 27-ին ռուսաստանյան Աստրախան քաղաքում, որտեղ համատեղ հայտարարություն էր ընդունվել. կողմերը պայմանավորվել էին, մասնավորապես, ռազմագերիներին փոխանակելու եւ զոհվածների մարմինները վերադարձնելու մասին:

Սոչիի այս հանդիպման նախօրեին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Գրիգոր Շախկանյանը:

Դեպքի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, մասնավորապես, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ»:





azatutyun.am
Просмотров: 108 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: