Կադաֆիի ուժերը հակահարված են տալիս. Տրիպոլիի մոտ ֆրանսիական ինքնաթիռ է ոչնչացվել - 20 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 20 » Կադաֆիի ուժերը հակահարված են տալիս. Տրիպոլիի մոտ ֆրանսիական ինքնաթիռ է ոչնչացվել
03:36
Կադաֆիի ուժերը հակահարված են տալիս. Տրիպոլիի մոտ ֆրանսիական ինքնաթիռ է ոչնչացվել
 Լիբիայի հեռուստատեսությունը հաղորդել է, թե երկրի առաջնորդ Մուամար Կադաֆիին հավատարիմ զորքերը մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Տրիպոլիի մոտ խփել վայր են գցել Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Ինքնաթիռի օդաչուի ճակատագիրն անհայտ է:Իսկ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Լիբիայի հակաօդային պաշտպանության օբյեկտների վրա 110 հրթիռ են արձակել: Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ հարձակումների հետևանքով մայրաքաղաքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Բացի այդ, լիբիական կողմի տվյալներով, ռմբակոծման է ենթարկվել նաև ընդդիմադիրների կողմից վերահսկվող Միսուրատա քաղաքի մոտ գտնվող նավթային տերմինալը:ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ցամաքային զորքերը ռազմական գործողություններին չեն մասնակցի:Ավելի վաղ Լիբիայի Բենղազի քաղաքի հարավ-արևմուտքում ֆրանսիական ռազմաօդային ուժերը չորս լիբիական տանկ էին ոչնչացրել:Հիշեցնենք, որ մարտի մարտի 17-ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունեց։ Այդ բանաձևը նախատեսում է «անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել» (բացի ցամաքային հարձակումից) Լիբիայի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:Լիբիացիներին պաշտպանելու նպատակով ռազմական գործողություները Լիբիայում սկսվեցին մարտի 19-ին: Գործողություններին մասնկացում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան, առաջիկա ժամերին նրանց կմիանա նաև Իսպանիան:Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի հրաժարականի պահանջով փետրվարի 15-ին սկսված բողոքի ակցիաները երկրում քաղաքացիական պատերազմի վերաճեցին: Լիբիայի ռազմաօդային ուժերը շաբաթներ շարունակ հարվածներ էին հասցնում ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքներին։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Կադաֆիին հավատարիմ զորքերի և ապստամբների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով հազարավոր մարդիկ են մահացել:

 




Tert.am

Просмотров: 116 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: