Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » Հոլանդիայի խորհրդարանում քննարկվելու է ցեղասպանության մասնին օրինագիծ
12:18
Հոլանդիայի խորհրդարանում քննարկվելու է ցեղասպանության մասնին օրինագիծ

Հոլանդիայի խորհրդարանում սպասվում է ցեղասպանության հասարակայնորեն եւ կանխամտածված ժխտումը պատժելու մասին օրինագծի քննարկումը: Օրինագիծը, որը  հոլանդական խորհրդարանին (Հոլանդական Ներկայացուցիչների պալատին) է ներկայացվել 2006 թվականին, Քրիստոնեական Միություն խմբակցության կողմից, մինչ այժմ չէր վայելում մեծամասնության աջակցությունը եւ նրանց կողմից քննադատության ենթարկվում: Բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում էր այն հարցին թե արդյո՞ք նման օրինագիծ անհրաժեշտ է, նկատի ունենալով, որ հոլանդական քրեական օրենսգրքի խտրականության եւ խմբային վիրավորանքի մասին հոդվածները արդեն իսկ բավարար երաշխիքներ են նախատեսում ցեղասպանության ժխտման պատժելիության համար:

Նշենք, որ Քրիստոնեական Միություն կուսակցությունը վերջերս կազմակերպել էր կլոր սեղան, որտեղ մի քանի խմբավորումներ մեկնաբանել են օրինագիծը:  

Օրինագծի հեղինակ Քրիստոնեական Միություն խմբակցությունը իր պատասխան հուշագրում, ի թիվս այլոց, ընդգծել է ցեղասպանության հերքման բացահայտ քրեականացման անհրաժեշտությունը` հիմնվելով 2008 թ. նոյեմբերի 28-ի «Պայքար ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ դրսեւորումների դեմ քրեական օրենքի միջոցով» ԵՄ Շրջանակային որոշման վրա: Նկատենք, որ օրինագծում սահմանված է  ցեղասպանություն հասկացությանը եւ որպես օրինակ այնտեղ նշված են , Հայոց ՑեղասպանությունըՀոլոքոսթը ինչպես նաեւ Ռուանդայի եւ Սրեբրենիցայի ցեղասպանությունները:

Ակնկալվում է, որ մինչեւ այս տարվա վերջ օրինագիծը կքննարկվի Հոլանդիայի խորհրդարանի լիագումար նիստում:


NEWS.am


Просмотров: 511 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: