Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 21 » Հեղափոխություն և հակահեղափոխություն
00:11
Հեղափոխություն և հակահեղափոխություն
Հեղափոխություն և հակահեղափոխություն

Մինչ հասարակական ու քաղաքական ակտիվություն ցուցաբերող բազմաթիվ սուբյեկտները քննարկում են երկրում ստեղծված իրավիճակը հեղափոխության  միջոցով հանգուցալուծելու հարցը և քննադատում  են Լևոն Տեր–Պետրոսյանի «նորացված»՝ «Հեղափոխությու՞ն, թե՞ էվոլյուցիա. սերժանալու պահը» ծրագրային մոտեցումը, Հայաստանը շատ վաղուց հայտնվել է հեղափոխականգործընթացների մեջ, բայց դա այն հեղափոխությունը չէ, ինչն ուզում է անել պետության ու իր անձի առաջընթացը երազող քաղաքացին։ Թող զարմանալի չթվա, եթե ասեմ, որ արդեն սկսված  հեղափոխությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, ում գործողությունները նեոբոլշևիկյան բնույթի են։

Սերժսարգսյանական հեղափոխությանն այժմ աջակցում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, ով«ֆուտբոլասերին» թև ու թիկունք է կանգնում թե՛ արտաքին, թե՛ ներքին «նախաձեռնողական» քայլերում՝ նպաստելով Հայաստանում տնտեսաքաղաքական մենաշնորհի ձևավորմանը։

Բայց նախքան սերժա–լևոնական ներկայիս բացահայտ համագործակցության շարժառիթներին ու սպասվող քաղաքական գործընթացներին անդրադառնալը՝ եկեք տեսնենք, թե երբ և ինչպես է նեոբոլշևիկյան հեղափոխությունը նախաձեռնել ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, և ինչ նպատակ է այն  հետապնդում։

«Տիրուհի» դարձած «խոհարարուհին»

Ամեն ինչ սկսվեց 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ը վերցրեց ԱԺ–ի հսկիչ փաթեթը։ Քաղաքական դաշտը, ըստ այդմ, վերջնականապես անապատացվեց ու մենաշնորհային դարձավ, ինչը նախադրյալներ էր ստեղծում գերկենտրոնացված տնտեսական համակարգ ձևավորելու համար։ Իսկ դա նշանակում էր 20-30 ընտանիքների կլանաօլիգարխիկ համակարգը դարձնել «մեկ օլիգարխի» համակարգ։ Այսինքն՝ փոխանակ համակարգը բացելու ճանապարհով գնալու, Սարգսյանը համայնավարական բնույթի «բարեշրջման» կուրս վերցրեց, ինչը և՛ այն օրերին, և՛ հիմա փորձ է արվում դեմագոգիկ կերպով ներկայացնել որպես անընդունելի ու անհանդուրժելի երևույթների դեմ պայքար։

2007թ.–ից սկիզբ դրվեց սեփականության վերաբաշխման լայնածավալ  գործընթացին, որի առաջին զոհերը դարձան փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր համապատասխան օրենքի փոփոխությունից հետո զրկվեցինպարզեցված հարկով աշխատելու հնարավորությունից։ Իսկ Կառավարության կողմից ՀԴՄ–ին անցնելու պարտադրանքը՝ առանց փաստաթղթաշրջանառության ամբողջ շղթան վերևից կարգավորելու, արդեն շեշտակի հարված էր ոչ միայն փոքր, այլ նաև միջին բիզնեսին։

ԱԺ–ում ներկայացված խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչներն անհեռատեսորեն աջակցեցին կամ կրավորական կեցվածք ընդունեցին Ս. Սարգսյան–Տ. Սարգսյան զույգի՝ փոքր ու միջին բիզնեսի դեմ ուղղված նմանատիպ նախաձեռնությունների մասով՝ չհասկանալով, որ եթե փոքր բիզնեսին ճզմելու գնով «մեծ բյուջե»ունենալու քաղաքականություն է որդեգրվել, ապա մի օր գործը հասնելու է նաև իրենց։ Բայց քանի որ կար իներցիայով շարժվող փակ բաժնետիրական ընկերություն հիշեցնող կլանաօլիգարխիկ համակարգ, ուստիՍարգսյանի յուրային կոչվածները չէին պատկերացնում, որ դեպի նախագահի աթոռը ձգտող այդ մարդը«Հայկական թուրքմենբաշիզմ» կառուցելու խնդիր է դրել, իսկ դա նշանակում է նաև «թիմակիցների՛»կուլակաթափում ու սեփականության վերաբաշխում՝ քողածածկվելով բոլշևիկների «խլենք ու բաժանենք»ամբոխահաճ կարգախոսով։

Սերժ Սարգսյանի «թիմակիցներն» ու հանրության լայն շերտերը չարձանագրեցին ՀՀ–ի ու իրենց շահերի դեմ ուղղված նեոբոլշևիկյան հեղափոխության մեկնարկը նաև այն դեպքում, երբ 2007թ. խորհրդարանին ներկայացվեց 2,5 միլիարդ դոլար ծախսային մաս ունեցող պետական բյուջետային քաղաքականությունը, ինչը նշանակում էր, որ 2008թ. պետությունը նախատեսել էր շուրջ 800 մլն դոլարով ավելի ծախսել, քան դրանից մեկ տարի առաջ։ Այդ օրինագծին էլ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց։

Ակնհայտ էր, որ եթե մեր երկրի համախառն ներքին արդյունքը մեկ տարվա ընթացքում չէր աճելու այն համամասնությամբ, ինչ չափով որ ավելացնում էին բյուջեի ծախսային մասը, ապա պետական գանձարանի եկամուտների ապահովումն իրականացվելու էր բացառապես բիզնեսի բոլոր շերտերին, այդ թվում՝ խոշորինքամելու գնով։ Սարգսյանական նեոբոլշևիզմի վտանգն ակնհայտ էր մասնագետների, բայց, փաստորեն, ոչ այն մարդկանց համար, որոնց ինքնաոչնչացնող աջակցությունն ստանալով՝ Սերժ Սարգսյանը գնում էր միահեծան համակարգ ստեղծելու ուղղությամբ։

2007թ. ձևավորված խորհրդարանը և ջախջախված քաղաքական դաշտը տալիս էր բոլոր հնարավորությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը 2008թ., առանց էական դժվարությունների, դառնար հանրապետության նախագահ և երկիրը կառավարեր միանձնյա որոշումներով, ու գնար ֆինանսական հոսքերի գերկենտրոնացման։ Իսկ այն, որ2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո կրկին կոալիցիա ձևավորվեց, սոսկ իներցիայի ու այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոններով էին պայմանավորված։ Հասկանալի էր, որ Քոչարյանի պաշտոնավարումից ու Սարգսյանի նախագահ դառնալուց հետո կոալիցիան փլուզվելու էր, ու մենք ունենալու էինք սրածայր բուրգ հիշեցնող և հանրության կողմից բացարձակ անվերահսկելի կառավարման համակարգ։

Քաղաքական միահեծանությունը Սարգսյանին հնարավորություն էր տալու մոտ ապագայում ունենալ միահեծան տնտեսական դաշտ՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին կա Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և նմանատիպ այլ երկրներում։ Իր հերթին էլ՝ Սարգսյանի երազած գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգն ապագայում կբացառեր որևէ քաղաքական մրցակցություն, ինչն էլ Սարգսյանի իշխանությունը կդարձներ հավերժ ու ժառանգական՝ «հորից որդի» կամ ««հորից» փեսա» տարբերակով։

Սարգսյանի նեոբոլշևիկյան այդ ծրագրերին, սակայն, ժամանակավորապես խանգարեց քաղաքական վերակենդանացում ապրող Լևոն Տեր–Պետրոսյանը, ով ինքն էր ուզում ոչ պակաս նեոբոլշևիկյանգաղափարախոսությամբ ծրագրեր իրականացնել, ինչը նույնպես ենթադրում էր միահեծան տնտեսաքաղաքական համակարգ։

ՀՀ առաջին նախագահի վերադարձը Սարգսյանին հարկադրեց մի պահ մոռանալ «յուրայիններից»սեփականությունը խլելու ծրագրերի մասին և համախմբվել Ռ. Քոչարյանի ու խոշոր բուրժուազիայի շուրջը, որպեսզի կարողանար հայտնվել Բաղրամյան 26–ում։

Չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ հաճախորդներ

Այժմ այնպես է ստացվել, որ Սարգսյանը  2007թ.–ից  սկսած իր նեոբոլշևիկյան հեղափոխությունն ավարտելու համար համախմբվել է արդեն Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, ու երկուսով միասին պատերազմ են հայտարարել բիզնեսի բոլոր շերտերին, Սարգսյանի նեղ շրջապատից դուրս գտնվող բոլոր ՀՀԿ–ականներին, իշխանության տարբեր օղակներին, Սարգսյանին իշխանության բերած մարդկանց, կոալիցիոն «գործընկեր» ԲՀԿ–ին, ընդդիմադիր ՀՅԴ–ին ու «Ժառանգությանը», ամբողջ քաղաքական դաշտին և, հետևաբար, հասարակության մեծամասնությանը։

Նախկին մրցակիցներն այժմ, «մեկ մարդու իշխանություն, մեկ մարդու ընդդիմություն» ձևաչափով, փորձում են մենաշնորհային դարձնել քաղաքական դաշտը, և ովքեր այս ամենը չեն հասկանում ու խոսում են ինչ–որ վերացական գաղափարներից (օրինակ՝ ընդդիմության միավորում՝ ենթադրելով ՀԱԿ–ի, «Ժառանգության», ՀՅԴ–ի ու մյուսների միավորումը), ուրեմն դեռ չեն հասցրել հասկանալ այն հրեշավորգործարքի էությունը, որն առկա է Տեր–Պետրոսյանի ու Սարգսյանի միջև, կամ էլ այնքան միամիտ են, որ մտածում են, թե մեխանիկորեն միավորվել–չմիավորվելն է որոշիչը լինելու քաղաքական պայքարում։

Միավորվել, անշու՛շտ, պետք է, բայց՝ միավորվել գաղափարի, ընդհանուր շահի ու սկզբունքների շուրջ, այլ ոչ թեսերժա–լևոնական ծրագրերի իրականացմանն  ակամայից նպաստելու համար։

Մարտի 17–ին տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտը, իրոք, երկու մասի է բաժանված, բայց ոչ այն ձևով, ինչպես ներկայացնում են իշխանական ու «ընդդիմադիր» գործիչները, նրանց կից գործող լրատվամիջոցներն ու վարձու գրչակները։

Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի իրական բաժանումը հետևյալն է՝ մի կողմում սերժա–լևոնական նեղ թիմերն են (չշփոթել իշխանական կոալիցիայի և ՀԱԿ–ը ներկայացնող լայն շրջանակների հետ), իսկմյուս կողմում՝ քաղաքական դաշտի մյուս բոլոր սուբյեկտները, հասարակության լայն շրջանակները, ովքեր դժգոհ են սոցիալ–տնտեսական այս վիճակից, փոքրից մինչև խոշոր բուրժուազիան և պետական համակարգի միջին ու ստորին օղակները՝ ներառյալ ուժային կառույցները։

Ակնհայտ է, որ սերժա–լևոնական կոալիցիայից դուրս գտնվող բոլոր սուբյեկտների ռեսուրսային ներուժն ավելի հզոր է, բայց առայժմ անհրաժեշտ չափով կազմակերպված ու մոբիլիզացված չէ, ինչը, համոզված եմ, ժամանակի խնդիր է։ Եվ թող ձեզ չհիասթափեցնի Լևոնով պաշտպանված Սարգսյանի դիրքերի ամրությունը։ Դա թվացյալ է։ Նա ամուր է, քանի դեռ հրապարակը  տնօրինում իր գործընկեր Տեր–Պետրոսյանը։ Սակայն ժամանակն այժմ աշխատում է նրանց դեմ, և այդ նույն ժամանակը նպաստելու է, որ այլընտրանքային հրապարակ ձևավորվի, ու քաղաքական դաշտի մյուս սուբյեկտներն անիմաստ միավորումներ ստեղծելու գաղափարներից չխոսեն, այլ իրատես լինեն։

Պետք է լավ հասկանալ, որ սերժա–լևոնական կոալիցիան ներկայացնող կողմերը խնդիր են դրել սեփականաշնորհել ամբողջ քաղաքական դաշտը։ Երկուսն էլ առաջնորդվում են «մեկ մարդու» հայեցակարգով։ Երկուսն էլ միմյանց աջակցում են այդ հարցում։

Հիշեք, թե Տեր–Պետրոսյանն ուր «իր» մամուլն ինչպես էին պաշտպանում սարգսյանական կողմին ու հարձակվում ԲՀԿ–ի վրա, և ամեն ինչ անում, որպեսզի  Գագիկ Ծառուկյանը գնա կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը, իսկ այժմ էլ Սարգսյանն է Տեր–Պետրոսյանին աջակցում, որպեսզի վերջինս կարողանա ամբողջ բողոքական ընտրազանգվածը հավաքել իր ձեռքն ու մարել հեղափոխական տրամադրությունները։

Տեր–Պետրոսյանի և Սարգսյանի քայլերը միտված են ԱԺ հերթական ընտրությունների արդյունքում այսօրվա նախագահի վերարտադրությունն ապահովելուն և ՀԱԿ–ի հաստիքային ընդդիմություն դառնալուն։  Դրա համար են երկուսը, միմյանց «պաս» տալով, փակում իշխանափոխության ու ընդդիմափոխության ճանապարհը։

Ենթադրվում է, որ սերժա–լևոնական կոալիցիան համաձայնության է եկել «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբաները» ծրագրի շրջանակներում, ինչի մասին բազմիցս հրապարակավ խոսում էր ՀԱԿ առաջնորդը։ Այսքանից հետո Տեր–Պետրոսյանի հետ միավորվելուց խոսելը, կներեք, քաղաքական անմեղսունակության նշան է։ Դա նույնն է, թե իրեն ընդդիմադիր համարող գործիչը հայտարարի Սերժ Սարգսյանին միավորվելու մասին։

Այնպես որ, պետք է թողնել սերժանպաստ անպտուղ քննարկումները ընդդիմադիր դաշտը ՀԱԿ–ի հետ համատեղ միավորելու մասով և մտածել «Եղիազարական» բևեռի դեմ լայն կոալիցիա ձևավորելու մասին։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի


7or.am

Просмотров: 652 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: