Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25.4.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 22 » «Հայկական ժամանակ». Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին
11:18
«Հայկական ժամանակ». Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին
 Տարբեր խոսակցությունների եւ շահարկումների առարկա դարձած այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին պատասխանել է. «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Այդ կոդոքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեպաշտության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը:

Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է  դասում եւ ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը  ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր այսպիսի օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից:

Ինչեւէ, եթե Րաֆֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»:



news.am

Просмотров: 131 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: