ՀԱԿ-ը իր համերաշխությունն է հայտնում ցուցարարներին ու պատգամավորներին - 3 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » ՀԱԿ-ը իր համերաշխությունն է հայտնում ցուցարարներին ու պատգամավորներին
20:42
ՀԱԿ-ը իր համերաշխությունն է հայտնում ցուցարարներին ու պատգամավորներին
 ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։«Իշխանությունը ոչ միայն կորցնում է սառնասրտությունը, այլև ամենափոքր առիթներով մատնում իր խուճապը։ Մարտի 3-ին կառավարության շենքի առջև իրենց իրավունքների համար խաղաղ ցույցի դուրս եկած ընդամենը մոտ երկու տասնյակ առևտրականների վրա են հարձակվել եռակի ավելի թվով ոստիկաններ։ Նմանատիպ բռնություններ կիրառվել են նաև ԱԺ առջև բողոքող քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է տարվել Վարդգես Գասպարին։Ընդ որում՝ Սահմանադրության և օրենքի կոպիտ այդ ոտնահարումը կատարել են բարձրաստիճան ոստիկանների ղեկավարությամբ՝ արհամարհելով նաև Ազգային ժողովի «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ, պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի ներկայությունը։ Ավելին՝ վերջիններս էլ են դարձել նրանց հարձակման և ուժի գործադրման թիրախ։Հայ ազգային կոնգրեսն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին և այդ պայքարը սատարող պատգամավորներին: Կոնգրեսը դատապարտում է իշխանության անզորությունից բխող հերթական այս վայրագությունը և հայտարարում, որ բոլոր օրինախախտները, սկսած կատարողներից և վերջացրած հրաման տվողներով, պատասխան են տալու օրենքի առաջ: Ոստիկանն իրավունք չունի ձեռք բարձրացնել ոչ մի քաղաքացու վրա: Բայց երբ ոստիկանը ձեռք է բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, սա արդեն ավազակապետության նոր մի որակի դրսևորում է, պետական իշխանության խայտառակություն կամ չգոյության ապացույց: Իշխանությունը նման վարքագծով պետությունը վերածում է խուժանապետության: Եթե Ազգային ժողովը համարժեք գնահատական չտա կատարվածին և միջոցներ չձեռնարկի, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն, ուրեմն ընդունում է, որ ինքն ամբողջ կազմով արժանի է նման վերաբերմունքի»:

 






Tert.am

Просмотров: 136 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: