Ֆիլիպ Գորդոն. Հայ-թուրքական գործընթացը չպետք է կապակցել այլ խնդիրների հետ - 4 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 4 » Ֆիլիպ Գորդոն. Հայ-թուրքական գործընթացը չպետք է կապակցել այլ խնդիրների հետ
10:59
Ֆիլիպ Գորդոն. Հայ-թուրքական գործընթացը չպետք է կապակցել այլ խնդիրների հետ
 ԱՄՆ-ը համամիտ չէ Թուրքիայի այն տեսակետի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան կարող է վավերացնել, եթե առաջընթաց լինի ղարաբաղյան բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին:

Այդ գիտաժողովին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից:

«ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից եւ ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Թուրքիան ասում է, որ ինքը կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի ԼՂ խնդրում, սակայն ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որեւէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե եւ այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»,- ասել է Գորդոնը:




NEWS.am

Просмотров: 143 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: