Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 22.11.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 12 » Երևանում կկայանա Սողոմոն Թեհլերյանի մասին գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը
21:31
Երևանում կկայանա Սողոմոն Թեհլերյանի մասին գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը
Մարտի 15-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունենալու Վահան Մինախորյանի «Սողոմոն Թեհլերյան.

վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Սողոմոն Թեհլերյանի հուշերը 1915թ. իրադարձություններից մինչև նրա կողմից կատարված մահափորձը Թալեաթի դեմ, ապա 1921թ. Բեռլինում կայացած դատավարությունը, որտեղ դատարանն արդարացնում է Թեհլերյանին: Գրքի առաջաբանի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է, որտեղ նա ներկայացրել է Թեհլերյանի համառոտ կենսագրությունը: Գրքում ներկայացված է Ս.Թեհլերյանի գործունեությունը մինչև դատավարությունը միայն: Հայտնի է սակայն, որ հետագայում նա ամուսնացել է Անահիտ անունով հայուհու հետ, ունեցել է երկու զավակ` Շահենը և Զավենը, տեղափոխվել է Ամերիկա, Ֆրեզնո քաղաք, մահացել 1960թ.: Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1953թ. Կահիրեում: Հայաստանում այն հրատարակվել է 1993թ: Գիրքը ռուսերեն է թարգմանել Եգոր Սերգիևը:

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիեմեյերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:





panarmenian.am

Просмотров: 1269 | Добавил: hayruni88 | Теги: SOXOMON TEHLERYAN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: