Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 23.7.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Բաքվում ինստիտուտ ընդունվելու համար կաշառքի չափը 100 հազար մանաթ
02:27
Բաքվում ինստիտուտ ընդունվելու համար կաշառքի չափը 100 հազար մանաթ
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր «Անա վեթեն» կուսակցության ղեկավար Ֆազաիլ Ագամալին կոշտ քննադատության է ենթարկել բուհական ընդունելության պետական հանձնաժողովի աշխատանքները` ասելով, որ անօրինական «դասատուները» անհատների ցանց են ստեղծել, ովքեր կազմում են բուհերի ընդունելության քննությունների հարցաշարերը: 

Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:

«Գաղտնիք չէ, որ Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Բժշկական ինստիտուտ ընդունվելու համար յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է 100 և 150 հազար մանաթ` համապատասխանաբար: Իսկ բուհեր ընդունվող 700, 800, 1000 ուսանողներից վերցված գումարները անցնում են միլիոնների սահմանը»,- ասել է նա:

Նշենք, որ 100 հազար մանաթը, հավասար է մոտավորապես 80 հազար ԱՄՆ դոլարի:

Պատգամավորը փաստում է, որ բուհերում սովորելու համար ուսանողներին ընդունող հանձնաժողովի նախագահը միշտ հայտարարում է, որ միջնակարգ դպրոցների շրջանավարտները աչքի են ընկնում իրենց անգրագիտությամբ, ապա հարց է տալիս, թե ինչպե՞ս են այդ անգրագետները ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ:



aysor.am

Просмотров: 188 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: