Բաքվի զինուժն անկասելի նոսրանում է.Հերթական ինքնասպանություն - 15 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 15 » Բաքվի զինուժն անկասելի նոսրանում է.Հերթական ինքնասպանություն
00:30
Բաքվի զինուժն անկասելի նոսրանում է.Հերթական ինքնասպանություն
  Ադրբեջանի բանակում կրկին ինքնասպանության դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փաստն արձանագրվել է Բաքվի ռազմական միավորման զորամասերից մեկում: 2010 թվականի հունվարին Օղուզի շրջանի ռազմական կոմիսարիատի կողմից զորակոչված Օրհան Իլհամ Օղլու Մամեդովը (1991թ. ծնված) ինքնասպան է եղել կախվելով: Ինքնասպանության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նշվում է, որ Մամեդովի զինծառայությունը պետք է ավարտվեր երեք ամսից:

Ադրբեջանի համար նման հաղորդագրություններն արտակարգ չեն: Ադրբեջանի ԶՈՒ-ում մահացու դեպքերի մասին տեղեկատվությունը նախանձելի հաճախականությամբ է հայտնվում` սպանություններ, ինքնասպանություններ, տարբեր հիվանդությունների մահացու ելքեր:

Ամենավառ օրինակը դարձավ փետրվարի 20-ին ադրբեջանական բանակի զինծառայողի կողմից իր 7 զինակիցների գնդակահարությունը: ԶԼՄ-ներում վարկածներ են հայտնվել, որ "միջադեպի" ինչպես դա անվանում է ադրբեջանական մամուլը, պատճառ է դարձել սեռական բռնությունը, որին բազմիցս ենթարկվել է զինծառայողը: Ինչպես խոստովանում են ադրբեջանցի քաղաքական գործիչները, 6 տարվա ընթացքում միջադեպերի արդյունքում ադրբեջանական բանակում ավելի քան 300 զինծառայող է զոհվել:

  Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա Ադրբեջանի կառավարությունը լրջորեն մտահոգված է իր քաղաքացիների հոգեկան վիճակով: Վերջերս Ադրբեջանում առաջարկեցին "Բնակչության հոգեկան առողջության մասին" ազգային ռազմավարություն» ընդունել: Փաստաթուղթը սպասում է իր հաստատմանը և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա:


panarmenian.net

Просмотров: 138 | Добавил: hayruni88 | Теги: BAQVI ZINUJ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: