Ամեն ինչ անելու ենք հայերի հետ խնդիրները լուծենք. թուրք փոխվարչապետ - 16 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Ամեն ինչ անելու ենք հայերի հետ խնդիրները լուծենք. թուրք փոխվարչապետ
10:49
Ամեն ինչ անելու ենք հայերի հետ խնդիրները լուծենք. թուրք փոխվարչապետ
Մոտեցող ապրիլի 24-ը ստիպում է Թուրքիայի իշխանություններին  միջազգային հանրության համար կրկին հայերի եւ Հայաստանի հասցեին փաղաքշական խոսքեր ասել: Այս անգամ այդ առիթը բաց չթողեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը` խոսելով Հայաստանի եւ Հունաստանի հետ հարաբերությունների ջերմացման հեռանկարից:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետը ելույթով հանդես է եկել Ստամբուլում կազմակերպված  Leaders of Change Summit-ի ընթացքում տեղի ունեցած մի պլատֆորմի ժամանակ: Թուրք փոխվարչապետը նշելով, որ Հունաստանի հետ արդեն խնդիրները կարգավորելու ուղղությամբ են ընթանում` անդրադարձ է կատարել Հայաստանին:

«Հայաստանի հետ խնդիրներ ունենք եւ ցանկանում ենք այդ խնդիրները լուծել: Քանի որ Հայաստանը մեզ համար սա է նշանակում. Նախկինում այս հողերում մեծ թվով հայեր են ապրել: Մեր պալատները հայերն են կառուցել: Նրանք այս երկրի հարստությունն էին: Նրանց գնալով մենք կորցրեցինք մեր հարստությունը: Հայաստանի եւ մեր միջեւ վեճում երեւում է, որ նրանք ավելի մեղավոր են, բայց ինչ էլ լինի, երկու հարեւանները չպետք է վիճեն: Այս խնդրում մենք մեր ձեռքից եկած ամեն բան աշխատելու ենք անել»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:

Նշենք, որ  մարտի 14-15-ին Ստամբուլում անցկացվող Leaders of Change Summit-ը կազմակերպվել է «Թուրքիայի ապագայի հետազոտությունների հիմնադրամ»-ի եւ Ստամբուլի համալսրանի կողմից:  Համաժողովի նպատակն է`աջակցել Թուրքիային` միջազգային հարաբերություններում կարեւոր դերակատար դառնալու գործում:

Համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել ներկայիս եւ նախկին ղեկավարներ, քաղաքական եւ տնտեսական գործիչներ եւ մտավորականներ:


news.am

Просмотров: 148 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: