Ադրբեջանն իր տարածքում սկսում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրություն - 31 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 31 » Ադրբեջանն իր տարածքում սկսում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրություն
11:13
Ադրբեջանն իր տարածքում սկսում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրություն
 MIGnews.com լրատվական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանը պատրաստվում է արտադրել Իսրայելում մշակված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): 

Ադրբեջանի կառավարությունն իր առջև «սպառազինության անկախության» հասնելու խնդիր է դրել, ինչին նպաստում են ածխաջրածինների վաճառքից ստացվող խոշոր գումարները: 

Ադրբեջանը վախենում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում ինքը կզրկվի Եվրոպայում, Ամերիկայում ու Ռուսաստանում իր ունեցած զենքի ու զինամթերքի մատակարարման աղբյուրներից: 

Ներկայումս Բաքվի մերձակայքում գտնվող AZAD գործարանի բազայի վրա կառուցվում է նոր գործարան, ուր և պետք է արտադրվեն իսրայելական Orbiter-2M և Aerostar ԱԹՍ-երը:

Դրանցից առաջինն ի վիճակի է 6 ժամ շարունակ թռչել 4-6 կիլոմետր բարձրության վրա, իսկ երկրորդը` 12 ժամ շարունակ` մինչև 10 կիլոմետր բարձրության վրա: 

Ադրբեջանում արտադրված ԱԹՍ-երի առաջին փորձնական թռիչքները տեղի կունենան առաջիկա երկու տարիներին: Նախատեսված է ԱԹՍ-երի լայնամասշտաբ արտադրություն սկսել 2013 թվականին: 

Ներկայումս ադրբեջանական բանակի սպառազինության տրամադրության տակ են գտնվում իսրայելական արտադրության 10 ԱԹՍ-եր:

1in.am
Просмотров: 131 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Լեւոն Պողոսյան   (01.04.2011 10:42)
Սատանաներն /մասնատող/ ու տարտարնեը /դժողքային/ չեն կարող չհամագործակցել` նրանք միասին են ստանձնել "սատանայական փորձության" էրայի իրականացմանը եւ միասին էլ սատկելու են: Շատ ափսոս, որ մենք այսօր չունենք ազգային իշխանություն` մեր զենքը դրանց բոլորի համար հեռավոր ահհասկանալի անհասանելություն կլիներ: Համախմբվել է պետք:

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: