Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28
 «Վարդենիսի ձմեռ 2011» մարզամշակութային միջոցառմանը մասնակցեցին ոչ միայն Վարդենիսի, այլև հարակից գյուղական համայնքների բնակիչներ, դպրոցահասակ երեխաներ, Սոթքի զորամասի հետախուզական վաշտի զինվորներ, հրշեջ-փրկարարական ջոկատի, ոստիկանության աշխատակիցներ և ուրիշներ: 


Մրցումների գլխավոր մրցավար Արմեն Սիմոնյանի խոսքով, միջոցառմանը մասնակցելու համար հայտագրվել էր ավելի քան 250 մարզասեր: Վերջիներս իրենց ուժերը փորձեցին տարբեր մարզաձևերում`դահուկավազք, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, պարկացատկ, բազկամարտ, հայկական կոխ: 

Մարզամշակութային միջոցառումները մեծ ոգևորություն էին առաջացնում հատկապես դպրոցահասակների շրջանում: 

Սոթքի զորամասի զինվորներն աչքի ընկան հայկական կոխ` ըմբշամարտ, դահուկավազք և կշռաքարի բարձրացում մարզաձևերում: 

Բազկամարտում հաղթող ճանաչվեց Վարդենիսի բնակիչ Տիգրան Առաքելյանը: 

Պարանի ձգում վարժության առաջին մրցանակակիրներն էլ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներն էին: 

Մրցաշարում առաջին, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցներին Վարդենիսի քաղաքապետարանի կողմից խրախուսական նվերներ հանձնվեցին:
Դիտարկումների քանակը: 690 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Հայաստանի նախկին արտգործնախարար, «Civilitas» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը կոչ է արել լրատվամիջոցներին կառավարող կոալիցիայի հասցեին իր քննադատությունը չկապել Հայաստանի նախկին նախագահ  ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 492 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 01.03.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Սումգայիթի եղեռնագործության 23-րդ տարելիցը լայնորեն նշվեց Հայաստանում և նրանից դուրս: Եղան սգո երթեր, բողոքի պիկետներ, այլ կարգի զանգվածային միջոցառումներ: Անշուշտ, այս բոլորը կարևոր էին հարցի քաղաքական ենթատեքստի շրջանակներում:

Ինչպես ցանկացած ողբերգություն, Սումգայիթյան ոճրագործությունը նույնպես վերացական ձևակերպումներից զատ (որքան էլ դրանք կարևոր լինեն) ունի կոնկրետ կրողներ: Բոլոր արհավիրքներն իրենց աչքերով տեսած, հարազատներին խոշտանգված ու սպանված տեսած, թուրքական խուժանից մի կերպ մազապուրծ եղած մեր բազմաթիվ հայրենակիցներ այսօր ապրում են մեր կողքին խոր չքավորության մեջ, հաճախ` բոլոր պետական կառույցների կողմից անտեսված ու մոռացված:

Մեծ ողբերգության ֆոնին կոնկրետ մարդիկ սովորաբար մոռացվում են: Փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մեծ պատվիրակությամբ այցելել էր Բյուրեղավանում ապաստան գտած` Սումգայիթից փախած հայ ընտանիքներին:

«Դուք Ձեր ողբերգության մեջ, Ձեր դժբախտության մեջ միայնակ չեք: Ես եկել եմ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 514 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Քրդական PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կողմից օգոստոսի 13-ից հայտարարած զինադադարի ժամկետն ավարտվել է: PKK-ի ղեկավարները նշում են, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ քրդերի նկատմամբ մերժողական վերաբերմունքն է հանգեցրել դրան։ Այս մասին, Firat գործակալության փոխանցմամբ, ասվել է PKK-ի կողմից տարածված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, թե իրենք աշխատել են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը քրդերի հետ երկխոսությունից անցնի քննակումների, «սակայն Էրդողանի կառավարությունը 6.5 ամսում քրդական հարցի կարգավորման ուղղությամբ որեւէ քայ չի արել»:

«Զինադադարի ժամկետի ավարտի համար անվիճելի մեղավորը «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է։ Մենք անցնելու ենք ակտիվ պաշտպանության, սակայն թիրախային հարձակումներ չեն լինի»,-շեշտվել է PKK-ի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, ո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 523 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային թաղամասի իր առանձնատանը փետրվարի 28-ի վաղ առավոտյան հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հոր՝ 1930 թվականին ծնված Ղուկաս Թամամյանի դիակը: Թե ինչն է եղել 81-ամյա Թամամյանի մահվան պատճառը, պաշտոնապես դեռեւս հայտնի չէ, սակայն, ըստ լուրերի, նա դիմել է ինքնասպանության: Ի դեպ, ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից եւս չհերքեցին, որ ըստ նախնական վարկածի, Ղուկաս Թամամյանը դիմել է ինքնասպանության:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու եւ կադրերի ռեզերվ տեղափոխելու մասին:





... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 527 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Հայկական բլոգոսֆերայի կողմից ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների կազմվել է հանրագիր, որում, մասնավորապես ասվում է. «2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1,000 օրը: Ձերբակալված լինելով 2008թ. Հնգօրյա պատերազմի նախօրյակին` նա վրացական դատարանի կողմից խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա հանրային գործունեությանը:

Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել: Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների հարկադիր և տոտալ վերահսկողության տակ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 523 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)







 Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է թուրքական համայնքի ներկայացուցիչներին, որոնց առջև էլ ամբիոնից հանդես եկել ելույթով:


Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» թերթը հայտնում է, որ ներկա գտնվողներից մեկը դիմելով Էրդողանին բղավել է, թե. «Մեր հանդեպ արդար լուծում գտեք» և ձեռքին եղած սավանի կտորը նետել Թուրքիայի վարչապետի ուղղությամբ: 

Վարչապետի անվտանգության ծառայության աշխատակիցներն իսկույն սրահից դուրս են հանել կարգազանցին: Էրդողանն անարձագանք է թողել կատարվածը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 548 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Վիետնամի Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության նախարարությունը հրահանգ է տվել բոլոր ինտերնետ պրովայդերներին սկսած մարտի 3-ից ժամը 22:00-8:00 արգելափակել բոլոր օնլայն խաղերը: Հրահանգը չկատարող բոլոր պրովայդերները կփակվեն: Այս մասին հաղորդում է Վիետնամ Նյուզը:

Այս քայլով Վիետնամի կառավարությունը փորձում է կրճատել երեխաների ուշ ժամերին համակարգիչների առաջ նստելու հավանականությունը:

Չինաստանում նույնպես փորձում են լուծել այս խնդիրը, բայց ծնողների օգնությամբ:

Մեզ մոտ դեռ ամեն ինչ առջեւում է:


Դիտարկումների քանակը: 467 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


 Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, ուր նախատեսված են նրա հանդիպումներ Ավստրիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ եւ ելույթ կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:

Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի եւ ԵՄ Արեւելյան Գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:






... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 460 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Վրաստանում Հայաստանի դեսպանությունը եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը երթ են կազմակերպելու՝ նվիրված  սումգայիթյան  ոճրագործության հիշատակին:

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին՝ վիրահայոց  հոգեւոր  թեմի առաջնորդ, եպիսկոպոս  Վազգեն Միրզախանյանն ուղղած իր քարոզչական խոսքում դատապարտել է  սումգայիթյան ոճրագործությունը,   եղեռնագործությունը՝  ազգային պատկանելության մեղքով, Ամենազոր Աստծուց հայցելով  խաղաղություն հայոց աշխարհին,  ողջ  տարածաշրջանին  եւ համայն մարդկությանը:

Պատարագի վերջում  կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, ի հիշատակ ցեղասպանության  անմեղ նահատակների: Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել  Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, դեսպանության աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 482 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանում տեղի կունենա «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրնատ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով առաջին նիստը։Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքը որոշում է կայացրել չմասնակցել դատական նիստին՝ նման կերպ իր բողոքն արտահայտելով ամիսներ առաջ Ստամբուլի դատարանի կայացրած՝ Սամասթին որպես անչափահասի դատելու որոշման դեմ։«Մենք հերթական անգամ դաշունահարվեցինք թիկունքից»,– հայտարարել էր Դինքի եղբայրը՝ Երվանդ Դինքը` մեկնաբանելով Օգյուն Սամասթի նկատմամբ Ստամբուլի դատարանի կայացրած որոշումը։Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլիդատարանը, բավարարելով Օգյուն Սամասթի փաստաբան Լևենթ Յըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպես անչափահասի: Այս դեպքում Սամասթին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով:

 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 423 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին մեկնել էր Թուրքիա 5-6 ժամանոց այցով,նախօրոք հայտարարված երկօրյա այցի փոխարեն:Պարզվում է .որ նա այցելել է ոչ որպես նախագահ,այլ որպես G-20-ի նախագահող:Այդ առումով Թուրքիայի վարչապետ Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել առ այն ,որ ինքը պաշտոնական այց է կատարել Ֆրանսիա,իսկ Սարկոզին նախագահ ընտրվելուց հետո այդ կարգավիճակով չի այցելել Թուրքիա: Ավելին Ելիսեյան Պալատը հարցազրույց է տվել թուրք լրագրող-վերլուծաբան Մահմուդ Ալի Բիրանդուին,որի հետ հանդուպումից չեն խորշում աշխարհիս քաղաքական գործիչները:
Սակայն Ելիսայան Պալատը թույլ է տվել ներկայացնել հարցերը միայն գրավոր,և գրավոր էլ պատասխանել է դրանց: Պատասխաների մեջ Սարկոզին եղել է շատ հակիրճ. Թուրքիայի իրական դերը ոչ թե ԵվրոՄիությունն է,այլ Մերձավոր Արևելքը, և Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ը` մեծ հաշվով օգուտ չի բերի ոչ ԵՄ-նը,և ոչ էլ Թուրքիային,վերջինս կապում է Արևմուտքն ու Արևելքը: Այդ բացառիկ դերը ոչ մի այլ պետություն չի կարող վերցնել իր վրա, և Ֆրանսիան պատրաստ է սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում:
Թուրքերն էլ յուրահատուկ ձևով պատասխանեցին դրան: Անկարայի օդանավակայանում Սարկոզիին դիմավորեցին Թուրքիայի ԱԳՆ-ն գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլին և Անկարայի քաղաքապետ Մելիք Գեկչեկը:
Համատեղ քաղաքաական-դիվանագիտական շփումների ժամանակ էլ աչքի էր զարնում ֆրանսիական պատվիրակների նկատմամբ թուրքերի վերամբարձ պահվածքը: Թուրքիայի նախագահ Գյուլն էլ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քանիցս նախազգուշացումներ արեց վերջինիս.” ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 447 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ռ.Քոչարյանի կերպարը էապես տարբերվում է հայ քաղաքական դաշտի մյուս պերսոնաժներից: Վերջինս բավական ինտրիգային և հակասական մարդկային կառույց է: 

Խառնվածքով «միակ տղամարդը» ֆլեգմատիկ է, նման մարդկանց ընդգծված հատկանիշներից է ոչ էմոցիոնալ վարքը. նրանք սառնարյուն են, երբեք շուտափույթ որոշումներ չեն կայացնում, յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ մանրամասն կշռադատում են: Նրանք սովորաբար քիչ են դժգոհում, իրենց դժվարություններն ու տառապանքները (չնայած դժվար է հավատալ, որ մեր հերոսը ունակ է առհասարակ տառապելու) «հերոսաբար» կրում են իրենց ուսերին և առանձնապես չեն տարվում ուրիշի հոգսերով: 

Նրանք գրեթե միշտ ունեն ներքին հոգեկան ստաբիլություն, բարձր աշխատունակություն, դժվար իրավիճակներում երբեք չեն կորցնում զգոնությունը և հուզական տոնուսը: Էքս-նախագահը բազմիցս ապացուցել է վերոգրյալ որակները ինչպես 1999 թ. հոկտեմբերին, այնպես էլ 2008 թ. մարտի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 617 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 28.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)