Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Ռոբերտ Քոչարյանի հոգեվերլուծությունը
01:11
Ռոբերտ Քոչարյանի հոգեվերլուծությունը
Ռ.Քոչարյանի կերպարը էապես տարբերվում է հայ քաղաքական դաշտի մյուս պերսոնաժներից: Վերջինս բավական ինտրիգային և հակասական մարդկային կառույց է: 

Խառնվածքով «միակ տղամարդը» ֆլեգմատիկ է, նման մարդկանց ընդգծված հատկանիշներից է ոչ էմոցիոնալ վարքը. նրանք սառնարյուն են, երբեք շուտափույթ որոշումներ չեն կայացնում, յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ մանրամասն կշռադատում են: Նրանք սովորաբար քիչ են դժգոհում, իրենց դժվարություններն ու տառապանքները (չնայած դժվար է հավատալ, որ մեր հերոսը ունակ է առհասարակ տառապելու) «հերոսաբար» կրում են իրենց ուսերին և առանձնապես չեն տարվում ուրիշի հոգսերով: 

Նրանք գրեթե միշտ ունեն ներքին հոգեկան ստաբիլություն, բարձր աշխատունակություն, դժվար իրավիճակներում երբեք չեն կորցնում զգոնությունը և հուզական տոնուսը: Էքս-նախագահը բազմիցս ապացուցել է վերոգրյալ որակները ինչպես 1999 թ. հոկտեմբերին, այնպես էլ 2008 թ. մարտին

Քոչարյանը պատկանում է մարդ- մանիպուլյատոր տեսակին: Այս տիպի մարդիկ կյանքը դիտարկում են որպես մի իրավիճակ, որը անընդհատ զգոնություն է պահանջում, քանզի այստեղ կարելի է կա՛մ հաղթել, կա՛մ պարտվել. երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Նրանց համար կյանքը անընդհատ պայքար է, որտեղ իրենցից բացի մյուս բոլոր մարդիկ կա՛մ թշնամիներ են, կա՛մ մրցակցներ և կա՛մ ստորադասներ. դրանից բացի` նրանց հատուկ է նաև ընդգծված ցինիզմը: 

Ունակ են հեշտությամբ մանիպուլացնել մարդկանց` օգտագործելով տարբեր հնարքներ: 

Ընդհանրացնելով նշենք, որ Քոչարյանը ունի ղեկավարին անհրաժեշտ բավականաչափ որակներ, որը, սակայն, օգտագործվում է բոլորովին այլ նպատակներով: 

Մարդու նկարագիրը ամբողջացնելու համար, բացի բնավորությունից և խառնվածքից, կարևոր են նաև հետևյալ կոմպոնենտները` ինտելեկտուալ պոտենցիալ, որը մեր հերոսի մոտ գտնվում է միջինից ցածր մակարդակի վրա, ստեղծագործական պոտենցիալ, որը, եթե հաշվի առնենք նրա «արտիստիկ» դրսևորումները, ապա այդ ոլորտում նա զգալի հաջողություններ ունի: 

Ադապտացիոն պոտենցիալի առումով «վոյինը» ընդանրապես որևէ խնդիր չունի. լինելով «իսկական գյուղացի տղա», որն եկել է քաղաքը նվաճելու, բնությունից օժտված է ադապտացիոն անհավանական մեխանիզմներով: 

Քաղաքական հոգեբանության մեջ բավական լայն տարածում ունի քաղաքական գործիչների պատկերավոր դասակարգումը. առավել պոպուլյար է քաղաքական գործիչների դասակարգումը երկու խոշոր խմբերի` աղվեսների և առյուծների: Առյուծ գործիչների նշանաբանն է տապալել թշնամուն վճռական պահին` բաց ճակատամարտում: Այս նշանի դասական օրինակը ՀՀ քաղաքական կյանքում Վ. Սարգսյանն էր: Սակայն այս դասակարգումը ՀՀ քաղաքական դաշտի պայմաններում այնքան էլ տեղին չէ, քանզի առկա քաղաքական գործիչների զգալի մասը բոլորովին այլ կենդանիների են հիշեցնում: Աղվես գործիչներին բնորոշ որակներն են որսալու, մտադրությունները հմտորեն թաքցնելու, հետքերը ջնջելու, թակարդից ամեն կերպ խուսանավելու ունակությունները: Այս տիպի առավել ցայտուն օրինակն է մեր «ռազմավարական դաշնակից» ու «մեծ ախպեր» երկրի էքս-նախագահ Վլադիմիր Վլադիմիրիչը

Անշուշտ, Քոչարյանը ևս պատկանում է այդ տեսակին. հպանցիկ դիտարկելով այս երկու գործիչներին` հանգեցինք այն համոզմանը, որ այս երկու գործիչների մոտ առկա են բավականաչափ ընդհանրություններ: Բայց դրանով հանդերձ այդ ընդհանրությունների մեջ հաճախ առկա են արհեստածին էլեմենտներ: 

Այսպես, երկուսն էլ ունեն ընդգծված սեր դեպի ձմեռային սպորտը, երկուսն էլ նախընտրում են էժան պոպուլիստական շփումը երիտասարդների հետ, որը մեր դեպքում արտացոլվում է տարբեր բազեների ու այլ թռչնակերպերի հետ մերձեցման երեկոներով և այլն: Մնում է միայն պարզել, թե ով է ում փորձում նմանվել: 

Հակիրճ անդրադառնանք նաև մեր հերոսի ֆիզիոգնոմիկային. Քոչարյանն ունի աչքերի և շրթունքների այնպիսի կառուցվածք, որոնք խորհրդանշում են դաժան ու սառնասիրտ բնավորություն, հաշվենկատություն: Ինչ վերաբերում է ժեստերին, ապա դրանք ևս գալիս են հաստատելու նրա վերոշարադրյալ որակները: Մեր կարծիքով, էքս-նախագահի ամենադիտողունակ ժեստը խոսելու ընթացքում շրթունքները թեքելու սովորությունն է. դա կարող է պայմանավորված լինել երկու պատճառներով. առաջինը կարող է լինել ֆիզիոլոգիական, այսինքն որևէ նևրոտիկ երևույթի դրսևորում և երկրորդը ավելի հոգեբանական:

Բանն այն է, որ այս ժեստը «լավ տղային» բնորոշ առավել ակնառու խորհրդանիշերից մեկն է: Ընդ որում, դա ասոցացվում է հենց երևանցի «լավ տղայի» կերպարի հետ: Եվ ոմանց կարծիքով, այս ժեստը երևանցի դառնալու Քոչարյանի լավագույն և վերջին միջոցն է:




Նյութը արտատպվել է 1in.am կայքից

Просмотров: 611 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: