Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25.9.2018
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 26

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպումն առաջին հերթին ուղղված կլինի հակամարտության գոտում առկա լարվածության նվազեցմանը։NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց փորձագետ-կոնֆլիկտոլոգ Իվան Ղարիբյանը։

Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վատացել է, եւ միջազգային հանրության ներկայացուցիչների ազդնշաններն այս առումով արդարացված են։ Փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիան, առաջին  հերթին, պայմանավորված է Բաքվի անզիջում դիրքորոշմամբ, որը նպատակաուղղված տանում է բանակցությունների ձախողման։

Խոսելով ԼՂ հակամարտության գործընթացում Լիտվայի ակտիվացման մասին՝ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 159 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 27.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայաստանից պղնձի հանքաքարի եւ խտանյութի արտահանումը 2010 թ. կազմել է 116 հազ. տոննա։ Այդ մասին նշված է պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։

Պղնձի հանքաքարի նման ծավալներով արտահանումը ռեկորդային է Հայաստանի պատմության ընթացքում։ Համեմատության համար՝ 2009 թ. արտահանվել էր ընդամենը 81,5 հազ. տոննա կամ մոտ 42 տոկոսով պակաս։

Հիմնականում պղնձի եւ մյուս գունավոր մետաղների հաշվին էլ Հայաստանը 2010 թ. գրանցել է արտահանման ծավալների ավելի քան 40 տոկոս աճը։

Արժեքային արտահայտությամբ՝ արտահանվել է 210 մլն դոլարի պղնձի հանքաքար։ Սա Հայաստանի արտահանման ամենամեծ հոդվածն է, եւ արտահանումների ընդհանուր ծավալի 20 տոկոսը։

Բացի հանքաքարից՝ արտահանվել է նաեւ 92 մլն դոլարի չզտված պղինձ։

Այլ գունավոր մետաղներից արտահանման կառուցվածքում մեծ դերակատարում ունի ֆեռոմոլիբդենը՝ 120 մլն դոլար, ոսկին՝ 28,5 մլն դոլա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 192 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 26.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)