ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ`ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷ - 28 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ`ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷ
04:42
ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ`ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին մեկնել էր Թուրքիա 5-6 ժամանոց այցով,նախօրոք հայտարարված երկօրյա այցի փոխարեն:Պարզվում է .որ նա այցելել է ոչ որպես նախագահ,այլ որպես G-20-ի նախագահող:Այդ առումով Թուրքիայի վարչապետ Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել առ այն ,որ ինքը պաշտոնական այց է կատարել Ֆրանսիա,իսկ Սարկոզին նախագահ ընտրվելուց հետո այդ կարգավիճակով չի այցելել Թուրքիա: Ավելին Ելիսեյան Պալատը հարցազրույց է տվել թուրք լրագրող-վերլուծաբան Մահմուդ Ալի Բիրանդուին,որի հետ հանդուպումից չեն խորշում աշխարհիս քաղաքական գործիչները:
Սակայն Ելիսայան Պալատը թույլ է տվել ներկայացնել հարցերը միայն գրավոր,և գրավոր էլ պատասխանել է դրանց: Պատասխաների մեջ Սարկոզին եղել է շատ հակիրճ. Թուրքիայի իրական դերը ոչ թե ԵվրոՄիությունն է,այլ Մերձավոր Արևելքը, և Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ը` մեծ հաշվով օգուտ չի բերի ոչ ԵՄ-նը,և ոչ էլ Թուրքիային,վերջինս կապում է Արևմուտքն ու Արևելքը: Այդ բացառիկ դերը ոչ մի այլ պետություն չի կարող վերցնել իր վրա, և Ֆրանսիան պատրաստ է սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում:
Թուրքերն էլ յուրահատուկ ձևով պատասխանեցին դրան: Անկարայի օդանավակայանում Սարկոզիին դիմավորեցին Թուրքիայի ԱԳՆ-ն գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլին և Անկարայի քաղաքապետ Մելիք Գեկչեկը:
Համատեղ քաղաքաական-դիվանագիտական շփումների ժամանակ էլ աչքի էր զարնում ֆրանսիական պատվիրակների նկատմամբ թուրքերի վերամբարձ պահվածքը: Թուրքիայի նախագահ Գյուլն էլ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քանիցս նախազգուշացումներ արեց վերջինիս.”Թուրք հասարակությունը վստահ է, որ Եվրոպական պետությունները ձեռնածություններ են անում ԵՄ-նը Թուրքիայի անդամակցության հարցում: Եթե ուղիղ խոսենք, ես ինքս էլ եմ հակված այդ մտքին: ԵՄ-ն երկերները միաձայն որոշում են ընդունել Եվրոմիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության մասին բանակցություններ սկսել:Նրանք ինչ է չգիտեին ինչ են ստորագրում? Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հասթափեցրել է մեր հասարակությանը: Թուրքիան մեծ երկիր է:Ոչ ոք չի համարձակվի նրա հետ այդպիսի խաղեր խաղալ”:
Սարկոզին էլ "գրպանը չի մտել” պատասխանի համար.”Ես բացահայտ, ձեր դեմքին եմ ասում դա:Բայց կան և ուրիշները, որոնք չեն ուզում ձեր անդամակցությունը: Նրանք ձեզ այդ մասին չեն ասում: Մյուսներին ասում են մի բան,ձեզ այլ բան: Ձեր ադամակցությանը դեմ են ամբողջ ժողովուրդներ,դեմ են ֆրանսիացիք, դեմ են գերմանացիք: Եթե հանրաքվե անցկացնենք մեծամասնությունը Թուրքիայի անդամակցությանը դեմ կքվեարկեն: Այնուամենայնիվ ես դեմ չեմ բանակցային գործընթացի շարունակմանը”: Թուրք վարչապետն այս կապակցությամբ Թուրքական ԱՏՎ հեռուստաընկերության ուղիղ եթերում սուր արձագանք տվեց.
” Վերջապես Ֆրանսիան և Գերմանիան պետք է կողմնորոշվեն, ցանկանում են տեսնել Թուրքիային ԵՄ-ն կազմում, թե ոչ? Ես զգուշացրի Ֆրանսիայի նախագահին: Թող ելույթ ունենան հայտարարությամբ և բացեիբաց ասեն, որ չեն ուզում մեզ տեսնել ԵՄ-ում:Մենք կշարունակենք զարգացման մեր ուղին: Թուրքիան ավելի զարգացած երկիր է,քանց Եվրոմիության շատ երկրներ”:
Եվրոմիությանը անդամակցելու բանակցությունները ընթանում են 2005թ.-ի հոկտեմբերից: Նրանք սկսվել են ինտեգրացիոն փաստագրման 35 կետերով, սակայն այժմ բանակցային սեղանին են միայն 13 հարց:Որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս դրանք կրճատվելու են մինչև 8-10-ը: 18 հարցերով բանակցությունները սառեցված են քաղաքական դրդապատճառներով, այդ թվում նաև Կիպրական հարցի կարգավորման նկատմամբ` Թուրքիայի դիրքորոշմամբ: Ոչ պաշտոնական նշվում է ևս մեկ խոչընդոտ`Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին, Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերի վավերացման արգելափակումը Թուրքիայի խորհրդարանի կողմից:


HAMAXMBUM.DO.AM
Просмотров: 137 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: