Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 21
 «2010 և 2011 թթ. ոչինչ չփոխեցին Ադրբեջանի ղեկավարության և բանակի հրամանատարության վերաբերմունքի ու մոտեցումների մեջ: Ռազմական բյուջեն աճում է, տենդագին զենքերի ներմուծում ու «բարեփոխումներ» անունով այլ բազմակի քայլեր են ձեռնարկվում` Ադրբեջանի բանակը «համաշխարհային չափանիշներին» հասցնելու ուղղությամբ»,- անդրադառնալով ադրբեջանական բանակում տիրող իրավիճակին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Դեռ մի քանի օր է անցել այն բանից, երբ Ադրբեջանի պաշտպանության հավերժ նախարար Ս. Աբիևը Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի: Սակայն ինչպես ցույց տվեցին վերջին օրերին ադրբեջանական բանակում գրանցված մեծ թվով միջադեպերը, այդ ամենն ապարդյուն է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: 

Փորձագետի խոսքերով, նման հայտարարություն կատարող նախարարը սովորաբար դա կատարում է այն ժամանակ երբ հաստատապես վստահ է իր բանակի մարտունակության ու հզորության վրա, սակայն ինչպես ցույց են տալիս առկա զարգացումները, այդ երկրի ղեկավարությունը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին:
«Նախարարի խոսքը գետնովը չտալու համար առաջին "փառահեղ” հետախուզա-դիվերսիոն գործողությունը ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները իրականացրեցին փետրվարի 17-ին առավոտյան 8:30-ի սահմաններում Ջրաբերդի ուղղությամբ: Հերթական անգամ անհա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 431 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 APA-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանը պակիստանյան Global Industial & Defence Soutions ընկերության հետ համատեղ RPB տեսակի ավիառումբեր է արտտադրելու:

Այս մասին տեղեկացրել է պակիստանյան ընկերությունների միության մարքեթինգային տնօրեն Մուհամմեդ Սալմանը: Նա շեշտել է, որ արտադրվելիք սպառազինությունը համապատասպանելու է այդ զինատեսակի համար ընդունված միջազգային չափանիշներին:

Պակիստանյան այս ընկերության արտադրանքը ներկայումս արտահանվում է աշխարհի մի շարք երկրներ:
Դիտարկումների քանակը: 445 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 





Ադրբեջանական բանակում զինված միջադեպի արդյունքում սպանվել են յոթ զինվորներ:

Ինչպես հաղորդում է Day.Az-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, փետրվարի 20-ին, ժամը 9:40-ին տեղի ունեցած ծանր հանցագործության արդյունքում սպանվել են Գուլիեւ Նաիբ Ֆահրադին (ծնված 1992թ.), Ջավադզադե Ջավիդ Վեքիլը (ծնված 1991թ.), Սուանվերդիեւ Նուրլան Ռադֆելը (ծնված 1991թ.), Խոջբերով Ռամազան Աբդուլահ օղլուն (ծնված 1992թ.), Քերիմով Աղվան Յաշար օղլուն (ծնված 1991թ.), Հուսեյնով Ահմեդ Ահմեդալի օղլուն (ծնված 1992թ.), Գուլիեւ Զակիր Էhթ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 479 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  «Արևելյան գործընկերության» և Եվրամիության գագաթաժողովի տեղափոխումը ծրագրի ակտիվացման և Լեհաստանի իմիջի բարձրացման լավ հնարավորություն է», ասվում է լեհական demosEuropa վերլուծական կենտրոնի զեկույցում: Ի դեպ, զեկույցի հրապարակումը համընկել է գագաթնաժողովի տեղափոխման մասին տեղեկության հայտնվելուն:

Զեկույցում առաջարկվում է Եվրամիության հետ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ տալ «գործընկերության» այն երկրներին, որոնք ավելի մեծ հաջողության են հասել բարեփոխումներ և ժողովրդավարության հաստատման ոլորտներում, ընդհուպ մինչև ԵՄ անդամակցության հնարավորություն:

Լեհ վերլուծաբանները նաև առաջարկում են, որ ԵՄ-ն ավելի մեծ ուշադրություն դարձնի ծրագրի անդամ երկրների տարածքներում առկա սառեցված հակամարտություններին: «Առանց այդ հակամարտությունների իրական լուծման, ԵՄ-ի հետ իսկական դաշնակցային հարաբերություններն անհնար են», ասվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Արևելյան գործընկերության» շոշափելի հաջողություններից է օրինակ, վիզաների ռեժիմի վերացման և ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Դիտարկումների քանակը: 457 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ. «Ռուսաստանը և՛ ուղղափառ է, և՛ մուսուլմանական»։ Ռուսական «Կոմերսանտ» թերթը զրուցել է Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնութդինի հետ։ Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև։

-Համաձայն «Խղճի ազատության մասին» օրենքի՝ ուղղափառության, հրեականության, բուդդիզմի հետ միասին իսլամն ավանդական կրոն է Ռուսաստանում։ Սակայն որոշ մուֆթիներ հաճախ հայտարարում են, որ իշխանությունը նախապատվություն է տալիս ուղղափառությանը, այսինքն՝ իսլամը ոչ հավասար դիրքերում է հայտնվել։ Ո՞րն է այդ անհավասարությունը, և ըստ Ձեզ՝ ինչպե՞ս դա վերացնել։

-Իսլամը Ռուսաստանի տարածքում դավանվում է արդեն ավելի քան հազար տարի։ Այդ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 509 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը թուրքական պրոյեկտ չէ։ Այս մասին Լոնդոնում թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, թե ստում են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե ենթահանձնաժողովը «թուրքական նախագիծ է»։«Մեր հայաստանյան որոշ գործընկերներն ու մեդիան հայտարարում են, թե դա թուրքական պրոյեկտ է։ Դա սուտ է։ Ես նույնիսկ Երևանում եմ նրանց ասել, որ չխաբեն Հայաստանի ժողովրդին։ Մի ստեք և մի խաբեք։ Եթե իմ փոխարեն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում լիներ որևէ հայ, միևնույն է, նա ստիպված էր լինելու այդ հարցը բերել օրակարգ, որովհետև եթե օբյեկտիվ լիներ, ապա դրան այլընտրանք չէր կարող լինել։ Այդ պատճառով այն (ենթահանձնաժողովը,– խմբ.) ձևավորել են օբյեկտիվության շրջանակում, Եվրոպայի խորհրդի որոշումների և չափորոշիչների շրջանակում։ Եվ դրանում որևէ թուրք ընդգրկված չէ»,– հայտարարել է Չավուշօղլուն։Հիշեցնենք, որ անցած ամիս ԵԽԽՎ Բյուրոյի նիստում որոշում է կայացվել վերականգնել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները:
Դիտարկումների քանակը: 474 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատրաստվող աշխարհի հայության դեմ։

 Թուրքական Star-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳՆ-ն այս խնդրում իր տեսակետներն աշխարհին ներկայացնելու համար պատրաստել է 7 էջանոց «Հայկական զեկույց», որը կրում է «1915-ի իրադարձությունները» վերնագիրը։ Այն տպագրվել է թուրքերեն եւ անգլերեն ու ուղարկվել է բոլոր հասարակական կառույցներին։ Զեկույցում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է ընդամենը ցավալի իրադարձություններ, իսկ հայերը ներկայացվում են  Օսմանյան կայսրության արտոնյալ ազգ։

 Զեկույցում նշվում է, թե 1890-ականներին հայերն այլ ուժերի հրահրմամբ սկսել են ապստամբել Օսմանյան տիրապետության դեմ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում համագ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 449 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Դիտարկումների քանակը: 573 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Արցախի վերածնունդի օրը հայ ժողովուրդի ժամանակակից պատմութեան նոր հունաւորում ապահոված մեկնարկն է, մանաւանդ երբ Արցախի ազատամարտով, ազատագրումով եւ անոր երաշխաւորած անվտանգութեան երաշխիքով կը պայմանաւորենք Հայաստանի ներկայ հանրապետութեան կերտումն ու պահպանումը: Այս առանցքային հանգրուանը, իրաւամբ, կարելի է նկատել մեր արդի Աւարայրը կամ ժամանակակից Սարդարապատը: 

Վերածնունդի օրը 23 տարի առաջ Ստեփանակերտի մէջ հաւաքուած համաժողովրդային հաւաքն է, Հայաստանի հետ միացումի պահանջը, Ազրպէյճանէն անջատուելու ժողովրդային կամքի դրսեւորումը: Ա՛յս է մեկնարկը, որուն արձագանգած է հայրենի ժողովուրդն ու ամբողջ Սփիւռքը ձեւաւորելով ղարաբաղեան առանցքին վրայ համազգային եռամիասնութիւնը:

Արցախի վերածնունդի օրուան նշումը առիթ է բնականաբար լոյսին բերելու Արցախի հարցին առնչուած այսօրուան խնդիրներուն ամէնէն հիմնականները` զինուրականէն քաղաքական, ժողովրդագրականէն տնտեսական, կրթական-մշակութայինէն մինչեւ երիտասարդական հարցեր` նշելու համար ամնէնէ հիմնականները:

Արցախը այսօր, իրականացուցած է պատմական, բարոյական, իրաւական,քաղաքական բոլոր հանգրուանները` անկախ ճանչցուելու: Այստեղ խնդիրը սակայն, զուտ քաղաքական ներշնչումներու կը վերաբերի ուղղակիօրէն: Քոսովօ ընդդէմ Աբխազիա կամ հարաւա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 445 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայաստանում աշխատած ամերիկացին ձերբակալվել է գումարների յուրացման համար Ուրբաթ օրը` փետրվարի 18-ին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Վաշինգտոնում հայտարարեցին, որ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչի գրասենյակի դաշնային գործակալների կողմից ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19 000 ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` հրահանգելով ԱՄՆ ՄԶԳ-ի շահառու հանդիսացող հայկական առեւտրային բանկին ԱՄՆ կառավարությանը պարտք միջոցներն ուղարկել իր անձնական բանկային հաշվին: 2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ, Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով պատասխանատու: 

ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակը եւ ողջ ԱՄՆ դեսպանությունը լրջորեն են վերաբերվում է ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման մեր պարտավորությանը, եւ մենք պարտավոր ենք աջակցությանն ուղղվող բոլոր միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 443 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)





Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը լուրջ բնույթ չի կրում, քանի որ բանավեճը ծավալվել է ոչ թե այդ երկրների բարձրագույն ղեկավարությունների, այլ խորհրդարանների միջեւ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  ասաց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը։

«Իրականում այդ հարաբերություններն անգամ լարված չի կարելի համարել, դրանք ավելի շուտ մի փոքր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 468 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 

Աստղագետները հրապարակել են զեկույց, որի համաձայն, Կաթնածիրի (Հարդագողի ճանապարհի) գալակտիկայում կա առնվազն 50 միլիարդ մոլորակ։ 

Ամփոփելով տիեզերագնացության եւ տիեզերական հետազոտությունների ամերիկյան վարչության (NASA) Կեպլերի աստղադիտակի տվյալները, գիտնականները հայտնել են, որ այդ 50 միլիարդ մոլորակներից առնվազն կես միլիարդը գտնվում են «ոչ շատ տաք եւ ոչ շատ սառը» գոտիներում, որոնք տեսականորեն պիտանի են կյանքի համար։ 




Դիտարկումների քանակը: 670 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)