Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 21 » Չավուշօղլու. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը թուրքական պրոյեկտ չէ
11:21
Չավուշօղլու. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը թուրքական պրոյեկտ չէ
 Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը թուրքական պրոյեկտ չէ։ Այս մասին Լոնդոնում թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, թե ստում են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե ենթահանձնաժողովը «թուրքական նախագիծ է»։«Մեր հայաստանյան որոշ գործընկերներն ու մեդիան հայտարարում են, թե դա թուրքական պրոյեկտ է։ Դա սուտ է։ Ես նույնիսկ Երևանում եմ նրանց ասել, որ չխաբեն Հայաստանի ժողովրդին։ Մի ստեք և մի խաբեք։ Եթե իմ փոխարեն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում լիներ որևէ հայ, միևնույն է, նա ստիպված էր լինելու այդ հարցը բերել օրակարգ, որովհետև եթե օբյեկտիվ լիներ, ապա դրան այլընտրանք չէր կարող լինել։ Այդ պատճառով այն (ենթահանձնաժողովը,– խմբ.) ձևավորել են օբյեկտիվության շրջանակում, Եվրոպայի խորհրդի որոշումների և չափորոշիչների շրջանակում։ Եվ դրանում որևէ թուրք ընդգրկված չէ»,– հայտարարել է Չավուշօղլուն։Հիշեցնենք, որ անցած ամիս ԵԽԽՎ Բյուրոյի նիստում որոշում է կայացվել վերականգնել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները:

 



Tert.am

Просмотров: 473 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: