Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 07
Չզարմանաք, եթե  օրերից մի օր թուրք գրող, հրապարակախոս Օրհամ Փամուկն արժանանա Սողոմոն Թեհլերյանի անվան մեդալի: Այդպիսի մեդալ հիմնելու առաջարկ հանրային խորհրդին է ներկայացրել «Վան-Վասպուրական» հասարակական կազմակերպության նախագահ  Ռոմիկ Հովնանյանը:«Թուրքիայի կառավարությունը մտադիր է հիմնելու հպարտության մեդալ և այդ մեդալով պարգևատրելու այն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 527 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Աղբյուր. ՄԻՊ ամենահավանական թեկնածուն Կարեն Անդրեասյանն է  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ամենահավանական թեկնածուն իրավաբան Կարեն Անդրեասյանն է, տեղեկացնում են Panorama.am-ի աղբյուրները: Պաշտպանի ընտրությունները ԱԺ-ում կկազմակերպվեն հինգշաբթի օրվա նիստում` փետրվարի 10-ին: 

Այդ հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ ինքը պաշտպանի պաշտոնում թեկնածու չունի և պատրաստբում է այդ հարցը քննարկել Հանրապետության նախագահի հետ:

Նկատենք, որ Կարեն Անդրեասյանը հեռուստաընկերություններից մեկում հաղորդաշարի հեղինակ էր ու ղեկավարում է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունը:




Դիտարկումների քանակը: 478 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը  մասնակցեց Ժնեւ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբի հանդիպմանը:

Աշխատանքային խումբը կազմված է Ժնեւի քաղաքապետարանի երեք ծառայությունների` մշակութային, քաղաքաշինության ու կառուցապատման եւ ճարտարապետական վարչությունների, Ժնեւի ժամանակակից արվեստի հիմնադրամի, Շվեյցարիայի հայկական համայնքի եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներից:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց հուշակոթողի նախագծի ընտրության համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հեղինակի` Մելիք Օհանյանի նախագիծը:

Դեսպան Ազնավուրը բարձր գնահատեց Ժնեւի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն է նաեւ հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը եւ միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները:

Հուշակոթողի պաշտոնական բացումը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 442 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Թուրքական դատախազությունը որոշում է կայացրել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ հետաքննություն սկսել 30 քաղծառայողների նկատմամբ, որոնց թվում է նաև Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերահը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 399 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

  Դերսիմի բնակչության մեծ մասը հայկական արմատներ ունի, սակայն վախի պատճառով մարդիկ չեն կարողանում խոստովանել այդ մասին: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց Թուրքիայում գործող Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միության հիմնադիր Միհրան Գյուլթեքին: Թուրքահայը, ով առաջին անգամ է եկել Հայաստան, տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ նրա ընտանքը որոշեց բացահայտել արմատները և վերականգնել հայկական անունը, թեև մշտապես վտանգ կար, որ թուրքական իշխանությունները կարող են դա վտանգել:

«Դերսիմում մեր ընտանիքը բոլորի կողմից հայտնի է որպես հայի ընտանիք: Ընտանիքում շատ էր խոսվում հայկական արմատներին վերադառնալու խնդիրը: Երբ բացվեցին միջազգային մի քանի խոշոր արխիվներ, դրանց ծանոթանալուց հետո, դիմեցի դատարան` փոխեցի անունս, իսկ հետո հիմնեցի այս միությունը`Թուրքիայում գործող «Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության» միությունը», - ասաց բանախոսը:

Ըստ Մ.Գյուլթեքիի` թեև Թուրքիայի իշխանություններն այսօր չեն խոչընդոտում հայերին վերականգնել իրենց ինքնությունը և վերադարձնել հայկական անունները, ծպտյալ հայերը չեն դիմում այդ քայլի` վախենալով, որ իշխանությանը կարող են վերադառնալ ազգայնական ուժերը, և նրանց նկատմամբ հալածանքեր կիրականացվեն:

«Գուցե ներկայիս իշխանությունների կողմից ճնշում չկա, սական նրանք չեն գնում այդ քայլի` ավելի շատ հոգեբանական ճնշման պատճառով», - ասաց նա: Ըստ միության ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 582 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






Թուրքիայում հունիսին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայ թեկնածուներն սկսել են պատրաստվել նախընտրական պայքարի եւ հայտարարել իրենց մասին:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 7 հայ թեկնածու։ Նրանցից 6-ը կներկայացնեն քաղաքական կուսակցություններ, իսկ 1-ը կլինի անկախ թեկնածու։

Թուրքական պարբերականի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուի հետ զրույցում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածու, հայազգի Արեւ Ջեբեջին հայտնել է, թե պատգամավոր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 457 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը ճանաչել է երկրի հարավի անկախության հանրաքվեն, որն անցկացվել է հունվարի 9-15-ը: Միջազգայնորեն ճանաչված Հարավային Սուդանի անցած անկախության գործընթացի մասին այսօր զրուցեցինք քաղաքական գիտությունների թեկնածու Համազասպ Դանիելյանի հետ: 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 449 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)