Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 16.12.2018
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 17
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միավորվում են բնապահպանական խնդիրների շուրջ Ադրբեջանի և Վրաստանի Կանաչների կուսակցությունները, ինչպես նաև մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպություններ, տարածաշրջանային կայուն զարգացման վերաբերյալ համատեղ պայմանագիր են կնքել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիևի խոսքով` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, բնապահպանական խնդիրները լուծելու, ինչպես նաև երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու նպատակով Համակարգող կենտրոն է ստեղծվել: Հանդիպումները տեղի են ունեցել փետրվարի 11, 12, 13-ին Թբիլիսիում:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 182 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 18.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 

Արտերկրա մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որ ահաբեկչությունների վտանգով պայմանավորված տարբեր երկրներում փակվել են Իսրայելի ներկայացուցչությունները:

Ինչպես տեղեկացնում է թուրքական  Milliyet թերթը, մասնավորապես, փետրվարի 11-ին փակվել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը, իսկ Ստամբուլում` իսրայելյան հյուպատոսությունը: Արդեն փետրվարի 15-ին Իսրայելի ԱԳՆ-ից աղբյուրները տեղեկացրել են «Հարեց» թերթին, որ վերջին շրջանում արտերկրում Իսրայելի մի շարք ներկայացուցչությունների շրջակայքում նկատվում են մի շարք կասկածելի իրադարձություններ: 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 181 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 18.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 

Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ այն բանակցությունները, որոնք տարվում ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 191 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Դիտարկումների քանակը: 167 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Երեւանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին հայտարարեց, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությամբ, որն ունի լուրջ ներուժ եւ հեռանկարներ: 

«Չինաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների գոյության 19 տարիների ընթացքում մեր հարաբերությունները աչքի են ընկնում հավասարությամբ եւ փոխադարձ աջակցությամբ: Այսօր Չինաստանը եւ Հայաստանը վստահելի բարեկամներ ու գործընկերներ են», - հինգշաբթի օրը հայտարարեց Յան Ձիեչին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին կայացած ճեպազրույցում: 

Սա նման բարձ մակարդակով չինացի պաշտոնյանի առաջին այցն էր Հայաստան: 

Նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով` Չինաստանի արտգործնախարի այցը վկայում է երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակի մասին: Ըստ Նալբանդյանի` այսօր հանգամանալից քննարկվել են համագործակցության ոլորտների ընդարձակման, այդ թվում` էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի, առողջապահության եւ այլ բնագավառներում փոխգործակցության խթանման հարցերը:

Բանակցությունների ընթացքում, ըստ նախարարների, կարեւոր տեղ է հատկացվել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 476 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


 Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
     Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

 

 

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 291 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ինչպես տեղեկացնում է The Los Angeles Times-ը, այսպես կոչված «Հայկական ուժ» (Armenian Power) կազմակերպված հանցավոր խմբի առնվազն 74 անդամ է ձերբակալվել երեկ Կալիֆոռնիայի հարավում, որոնք իրենց զոհերին առնվազն 20 մլն դոլարի վնաս են հասցրել: Ըստ իրավապահների` այս խումբը կազմավորված է ավելի քան 200 անդամից, որոնք ԱՄՆ են ժամանել հիմնականում Հայաստանից 1980-90-ականներին:

Ըստ իրավապահների, այս խմբի անդամների պատժաչափը կարող է լինել մի քանի տարուց մինչև ցմահ ազատազրկում` կախված նրանց կատարած հանցանքի ծանրությունից: Նրանք մեղադրվում են ռեկետի, մարդ առևանգելու, թմրամիջոցների անօրինական վաճառքի, դրամաշորթության, անձնական բանկային տվյալների անօրինական ստացման մեջ:

Դատարանին երեկ ներկայացված փաստաթղթուղթը բաղկացած է 212 էջից, որտեղ ներկայացված են այս խմբի գործած հանցանքները: Քննությունն իրականացվել է Լոս Անջելեսի հիմնականում հայաբնակ շրջաններում` Բըրբանքում, Գլենդելում և Արևելյան Հոլիվուդում: Ձերբակալությունները տեղի են ունեցել ինչպես նշված շրջաններում, այնպես էլ Դենվերում և Մայամիում: 

Ըստ իրավապահների ներկայացրած տվյալների` «Հայկական ուժը» սերտ կա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 209 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)


Թուրքիայի Իզմիրի նահանգապետարանը վերջնականապես որոշում է կայացրել փետրվարի 17-ի առավոտյան հատուկ տեխնիկայով  քանդել Թուրքիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկի՝ Իզմիր նահանգի Սելչուքի շրջանի Շիրինջե գյուղում գտնվող 22 շինություն, որոնց մեջ է հայտնվել նաեւ պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանի ստեղծած 16 շինությունները, որոնք հայտնի են՝ «Նիշանյանի տներ» անունով։

 Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Իզմիրի նահանգային հատուկ վարչությունը դեռեւս նախորդ տարի քանդման որոշում էր կայացրել Շիրինջե գյուղում մի շարք շինությունների նկատմամբ, որոնց մեջ էին հայտնվել Սեւան Նիշանյանի կողմից տարի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 196 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Երեկ երեկոյան Մոսկվայում անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է հայ ուսանող։ Այս մասին INTERFAX–ին հայտնել է ոստիկանական աղբյուրը։

Ըստ տեղեկության՝ երեկ երեկոյան իրավապահները Старый Гай փողոցի 6-րդ տան մերձակայքում հայտնաբերել են դանակի բազմաթիվ վնասվածքներով 23-ամյա հայ ուսանողի մարմինը։

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 154 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 17.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)