Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.1.2018
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 06




Ամերիկացի երիտասարդ անիմատոր, հայազգի Ալեքս Նիսանյանը աշխատում է iPhone-ի համար նախատեսված հավելվածի վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Աշխատելով «Հայկական հուշարձան» հավելվածի վրա` Նիսանյանն այժմ ֆինանսավորում է որոնում` հավելվածն անվճար տարածելու նպատակով:

Հավելվածի հիմնական էջում պատկերվելու է Երեւանում Ցեղասպանության համալիրի անմար կրակը: Ներկայացվելու է նաեւ 1915-23թ.թ. ցեղասպանության պատմությունը, այն ճանաչած երկրների ցանկը, նաեւ Ցեղասպանության ճանաչման գործընթացին ա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 206 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և անվտանգության պահպանման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար:
Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, պ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 182 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)





Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ երբ Դիրաբեքիրը վերածվի Եգիպտոսի, այդ ժամանակ միայն խաղաղություն կտիրի։ Այս մասին հայտնում է քրդական Firat («Ֆըրաթ») գործակալությունը։
Հանդիպմանը Օջալանը խոսել է Եգիպտոսի վերջին իրադարձությունների և քրդական հարցի լուծման մասին։
«Եթե Դիարբեքիրի ժողովուրդն օրերով փողոցներից տուն չգնա, ինչպես դա անում է Եգիպտոսի ժողովուրդը, առաջ քաշի իր պահանջները, ահա այդ ժամանակ խաղաղություն կտիրի։ Կտեսնենք՝ արդյո՞ք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանա դիմակայել։ Եվ հենց այդ ժամանակ Էրդողանն ինքը կպահանջի խնդրի (քրդական հարցի,- խմբ.) լուծումը»,– հայտարարել է քուրդ առաջնորդը։
Դիրաբեքիրում բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են։ Այստեղ պարբերաբար տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները Թուրքիայի իշխանություններից պահանջում են ինքնավարություն։
Հիշեցնենք, որ անցած տարի թուրքական դատախազությունը հետաքննություն էր սկսել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ՝ Դիարբեքիրին ինքնավարություն շնորհելու մասին նրա հայտարության առնչությամբ։
«Ի՞նչ կլինի, եթե մեր քաղաքապետարանի վրա տեղադրված թուրքական դրոշի հետ մեկտեղ փողփողա դեղին, կարմիր, կանաչ մեր դրոշը»,- հայտարարել էր Բայդեմիրը` նկատի ունենալով` Քրդստանի դրոշը:
Tert.am
Դիտարկումների քանակը: 205 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն այս տարի 4 գերակա ծրագիր կիրականացնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
Մասնավորապես, տարվա ընթացքում նախատեսվում է աշխատանքներ տանել համայնքային բյուջեների եկամտային մասի ավելացման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մոնիտորինգի իրականացման ուղղությամբ։
Երկրորդ գերակա ծրագրի շրջանակներում կբարլավվի տեղական ինքնակառավարման օրենսդրական բազան և տեղական մակարդակում հանրային կառավարման արդյունավետությունը։
Նախարարությունը կարևորում է նաև Տարածքային զարգացման հայեցակարգից բխող, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը։
Չորրորդ գերակա ծրագրի շրջանակներում նախարարությունը կփորձի հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրություն իրականացնել և կանխել արտագաղթը։
Վաչե Տերտերյանի խոսքով՝ Հայաստանում արտագաղթի պատճառները շատ են։ Միգրացիոն հոսքերի կանխարգելման նպատակով նախատեսվում է որոշակի նպատակային ֆինանսավորում հատկացնել հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներին։ Դա, ըստ փոխնախարարի, հնարավորություն կտա մեղմել սոցիալական վատ վիճակը։ Այս երևույթի կանխարգելման նպատակով նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր են մշակվել։
Ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ արձանագրված ցուցանիշներից և գոհ է, և դժգոհ։
«Խնդիրներն այնքան շատ են, որ բավարարվածությունից խոսելը դեռ շուտ է։ Ընդհանուր առմամբ՝ տարին նորմալ էր, արտա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 141 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 06.02.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)