Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 7 » Հայ դատի նվիրյալները պետք է պարգևատրվեն. նոր մեդալի ստեղծման քննարկում Հանրային Խորհրդում
23:50
Հայ դատի նվիրյալները պետք է պարգևատրվեն. նոր մեդալի ստեղծման քննարկում Հանրային Խորհրդում
Չզարմանաք, եթե  օրերից մի օր թուրք գրող, հրապարակախոս Օրհամ Փամուկն արժանանա Սողոմոն Թեհլերյանի անվան մեդալի: Այդպիսի մեդալ հիմնելու առաջարկ հանրային խորհրդին է ներկայացրել «Վան-Վասպուրական» հասարակական կազմակերպության նախագահ  Ռոմիկ Հովնանյանը:«Թուրքիայի կառավարությունը մտադիր է հիմնելու հպարտության մեդալ և այդ մեդալով պարգևատրելու այն ոճրագործների հարազատներին, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը,-ասաց Հովնանյանը,-իսկ մենք այս մեդալը հիմնելով` կպարգևատրենք մեր հերոսներին»:

ՀԽ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի այսօրվա նիստի քննարկման հարցն այդ մեդալի հիմնումն էր:

«Հանուն արդարության-Նեմեսիս» կառավարական մեդալ. այս նախնական անվանումով է Հովնանյանը ներկայացրել իր առաջարկը: Նիստի ընթացքում քննարկվեց ոչ միայն անվանման, այլ դրանով պարգևատրվողների հարցը:

Որոշում կայացվեց, որ հարցի դրական լուծման դեպքում նշված մեդալով առաջին հերթին հետմահու պետք է պարգևատրվի հայ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը, ապա նաև «Նեմեսիս» արդարահատույց գործողության բոլոր հայտնի մասնակիցները:

Հետմահու պարգևատրվող անձանց շրջանակը կսահմանափակվի միայն «Նեմեսիսի» հերոսներով, սակայն մեդալով կպարգևատրվեն նաև ժամանակակիցներ` բոլոր այն անձիք, ովքեր Հայ դատին մեծ ծառայություններ են մատուցել` անկախ քաղաքացիությունից և ազգային պատկանելությունից:

Մեդալի անվանման, տեսքի և կանոնադրության վերաբերյալ քննարկումները դեռևս կշարունակվեն, հաշվի կառնվեն ինչպես նախաձեռնության հեղինակի` Ռոմիկ Հովնանյանի, այնպես էլ այլ անձանց առաջարկներն ու նկատառումները:

Ինչպես նշեց ենթահանձնաժողովի անդամներից մեկը` սա նաև առիթ կլինի, որպեսզի Սողոմոն Թեհլերյանի և «Նեմեսիսի» մյուս  մասնակիցների անգնահատելի գործը ներկայացվի երիտասարդ սերնդին` դպրոցականներին, ուսանողներին:

Ենթահանձնաժողովի անդամ, պատմաբան Ռաֆայել Թադևոսյանը նշեց, որ սա շատ կարևոր է հատկապես Հայ դատի շրջանակներում.

«Մենք ունենք գերատեսչական մեդալներ. Խորենացին`մշակույթի բնագավառում, Շիրակացին` գիտության և այլն,-ասաց նա,-բայց կոնկրետ Հայ դատի բնագավառում, որ լազերային փունջն ընկնի հենց այդ գաղափարի վրա, չունենք: Սա նաև Հայ դատը քարոզելու հիանալի ձև է»:

Ըստ Թադևոսյանի, այդ մեդալի հավակնորդ կարող են լինել, օրինակ, Քերոլայն Քոքսը, Ջորջ Ռադանովիչը և այլք:

Առայժմ քննարկման փուլում է նաև մեդալի արտաքին տեսքը. նախաձեռնության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը Մայր Հայաստանի պատկերով էր, սակայն առաջարկ եղավ նաև մեդալի վրա պատկերել Սողոմոն Թեհլերյանին: Տարբեր առաջարկներ եղան նաև անվանման վերաբերյալ. օրիանկ, առաջարկվեց մեդալն անվանել ոչ թե «Հանուն արդարության», այլ «Սողոմոն Թեհլերյանի անվան»:

Ենթահանձնաժողովի անդամների կարծիքով, այդ մեդալի հիմնումը կնպաստի հայ ժողովրդի պատմական հիշողության վերականգնմանը, նրա հայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությանը կբևեռի ժողովուրդների դեմ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերի ուժեղացմանը:

Հայ դատի երախտավորներին մեդալով պարգևատրելու առաջարկը նախ կներկայացվի Հանրային խորհրդի նախագահին, որի կողմից հաստատվելու դեպքում` նաև կառավարությանը:






















ankakh.com





Просмотров: 521 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: