«Արևելյան գործընկերությունը» պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սառեցված հակամարտություններին - 21 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 21 » «Արևելյան գործընկերությունը» պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սառեցված հակամարտություններին
12:30
«Արևելյան գործընկերությունը» պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սառեցված հակամարտություններին
  «Արևելյան գործընկերության» և Եվրամիության գագաթաժողովի տեղափոխումը ծրագրի ակտիվացման և Լեհաստանի իմիջի բարձրացման լավ հնարավորություն է», ասվում է լեհական demosEuropa վերլուծական կենտրոնի զեկույցում: Ի դեպ, զեկույցի հրապարակումը համընկել է գագաթնաժողովի տեղափոխման մասին տեղեկության հայտնվելուն:

Զեկույցում առաջարկվում է Եվրամիության հետ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ տալ «գործընկերության» այն երկրներին, որոնք ավելի մեծ հաջողության են հասել բարեփոխումներ և ժողովրդավարության հաստատման ոլորտներում, ընդհուպ մինչև ԵՄ անդամակցության հնարավորություն:

Լեհ վերլուծաբանները նաև առաջարկում են, որ ԵՄ-ն ավելի մեծ ուշադրություն դարձնի ծրագրի անդամ երկրների տարածքներում առկա սառեցված հակամարտություններին: «Առանց այդ հակամարտությունների իրական լուծման, ԵՄ-ի հետ իսկական դաշնակցային հարաբերություններն անհնար են», ասվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Արևելյան գործընկերության» շոշափելի հաջողություններից է օրինակ, վիզաների ռեժիմի վերացման և ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:





1in.am
Просмотров: 134 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: