Ծառուկյան հիմնադրամի աջակցությունը - 28 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Ծառուկյան հիմնադրամի աջակցությունը
23:45
Ծառուկյան հիմնադրամի աջակցությունը
 Սումգայիթի եղեռնագործության 23-րդ տարելիցը լայնորեն նշվեց Հայաստանում և նրանից դուրս: Եղան սգո երթեր, բողոքի պիկետներ, այլ կարգի զանգվածային միջոցառումներ: Անշուշտ, այս բոլորը կարևոր էին հարցի քաղաքական ենթատեքստի շրջանակներում:

Ինչպես ցանկացած ողբերգություն, Սումգայիթյան ոճրագործությունը նույնպես վերացական ձևակերպումներից զատ (որքան էլ դրանք կարևոր լինեն) ունի կոնկրետ կրողներ: Բոլոր արհավիրքներն իրենց աչքերով տեսած, հարազատներին խոշտանգված ու սպանված տեսած, թուրքական խուժանից մի կերպ մազապուրծ եղած մեր բազմաթիվ հայրենակիցներ այսօր ապրում են մեր կողքին խոր չքավորության մեջ, հաճախ` բոլոր պետական կառույցների կողմից անտեսված ու մոռացված:

Մեծ ողբերգության ֆոնին կոնկրետ մարդիկ սովորաբար մոռացվում են: Փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մեծ պատվիրակությամբ այցելել էր Բյուրեղավանում ապաստան գտած` Սումգայիթից փախած հայ ընտանիքներին:

«Դուք Ձեր ողբերգության մեջ, Ձեր դժբախտության մեջ միայնակ չեք: Ես եկել եմ փոխանցելու իմ որդու աջակցությունը և զորակցությունը: Դուք չպետք է ձեզ մենակ զգաք, մենք ձեր կողքին ենք», – ասաց Ռոզա Ծառուկյանը:

Բյուրեղավանում ապաստան գտած սումգայիթցիները հիմնադրամից ստացան դրամական և այլ կարգի նյութական աջակցություն:

«Մեզ սովորաբար չեն հիշում: Մենք իսկապես մեզ զգում ենք մենակ ու լքված: Այս օրը մեզ համար անսպասելի էր: Ոչ միայն այն պատճառով, որ ստացանք մեծ ֆինանսական աջակցություն, այլ նաև շոյված ենք մարդկայնորեն, որ մեզ չեն մոռացել ու հիմա մենք գիտենք, որ ունենք մի լավ մեծ եղբայր` հանձինս Գ. Ծառուկյանի»- հուզմունքը չթաքցնելով` ասաց անմարդկային ողբերգությունը տեսած մեր հայրենակիցներից մեկը:




7or.am

Просмотров: 176 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: