Աշխատանքից ազատված Հովհաննես Թամամյանի հայրը դիմել է ինքնասպանության - 28 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Աշխատանքից ազատված Հովհաննես Թամամյանի հայրը դիմել է ինքնասպանության
18:34
Աշխատանքից ազատված Հովհաննես Թամամյանի հայրը դիմել է ինքնասպանության

Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային թաղամասի իր առանձնատանը փետրվարի 28-ի վաղ առավոտյան հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հոր՝ 1930 թվականին ծնված Ղուկաս Թամամյանի դիակը: Թե ինչն է եղել 81-ամյա Թամամյանի մահվան պատճառը, պաշտոնապես դեռեւս հայտնի չէ, սակայն, ըստ լուրերի, նա դիմել է ինքնասպանության: Ի դեպ, ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից եւս չհերքեցին, որ ըստ նախնական վարկածի, Ղուկաս Թամամյանը դիմել է ինքնասպանության:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու եւ կադրերի ռեզերվ տեղափոխելու մասին:





NEWS.am

Просмотров: 190 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: