Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Հայկական կոխը` ձմեռային Վարդենիսում (լուսանկարներ)
00:57
Հայկական կոխը` ձմեռային Վարդենիսում (լուսանկարներ)
 «Վարդենիսի ձմեռ 2011» մարզամշակութային միջոցառմանը մասնակցեցին ոչ միայն Վարդենիսի, այլև հարակից գյուղական համայնքների բնակիչներ, դպրոցահասակ երեխաներ, Սոթքի զորամասի հետախուզական վաշտի զինվորներ, հրշեջ-փրկարարական ջոկատի, ոստիկանության աշխատակիցներ և ուրիշներ: 


Մրցումների գլխավոր մրցավար Արմեն Սիմոնյանի խոսքով, միջոցառմանը մասնակցելու համար հայտագրվել էր ավելի քան 250 մարզասեր: Վերջիներս իրենց ուժերը փորձեցին տարբեր մարզաձևերում`դահուկավազք, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, պարկացատկ, բազկամարտ, հայկական կոխ: 

Մարզամշակութային միջոցառումները մեծ ոգևորություն էին առաջացնում հատկապես դպրոցահասակների շրջանում: 

Սոթքի զորամասի զինվորներն աչքի ընկան հայկական կոխ` ըմբշամարտ, դահուկավազք և կշռաքարի բարձրացում մարզաձևերում: 

Բազկամարտում հաղթող ճանաչվեց Վարդենիսի բնակիչ Տիգրան Առաքելյանը: 

Պարանի ձգում վարժության առաջին մրցանակակիրներն էլ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներն էին: 

Մրցաշարում առաջին, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մասնակիցներին Վարդենիսի քաղաքապետարանի կողմից խրախուսական նվերներ հանձնվեցին:

 










1in.am
Просмотров: 689 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: