Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել
11:52
Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել
  2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Հայկական բլոգոսֆերայի կողմից ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների կազմվել է հանրագիր, որում, մասնավորապես ասվում է. «2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1,000 օրը: Ձերբակալված լինելով 2008թ. Հնգօրյա պատերազմի նախօրյակին` նա վրացական դատարանի կողմից խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա հանրային գործունեությանը:

Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել: Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների հարկադիր և տոտալ վերահսկողության տակ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, աշխատանքից են ազատվում այդ գործընթացի դեմ ձայն բարձրացնող հայ ուսուցիչները: Ջավախքահայության համընդհանուր հիասթափության և բոյկոտի պայմաններում կեղծվեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունները:

Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ միջոցներ ուղղված ջավախքահայության նկատմամբ խտրական քաղաքականության կասեցմանը:

Ի մասնավորի, մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները, տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում, իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները, վերացնել Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովական անցակետում` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքը, կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացմանն ուղղված ծրագրերը, վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքը:

2011թ. Մերձավոր Արևելքում ծայր առած իրադարձությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատմանը, կոչ ենք անում միջազգային և եվրոպական կառույցներին ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ»:






PanARMENIAN.Net

Просмотров: 522 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: