Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 17 » YouTube-ում տեղադրված տեսանյութում զինծառայողների նկատմամբ ճնշումներ կիրառող անձի ինքնությունը բացահայտվել է
11:49
YouTube-ում տեղադրված տեսանյութում զինծառայողների նկատմամբ ճնշումներ կիրառող անձի ինքնությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 11-ից YouTube կայքում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող աղմկահարույց տեսանյութում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներին ստորացնելու եւ բռնություններ կիրառելու համար մեղադրվող անձի ինքնությունը բացահայտվել է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, տեղեկացնելով այս մասին, նաեւ հայտնեց, որ այժմ պարզվում է մեղավորների շրջանակը, առաջիկա օրերին նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Կիրակի օրը ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ քայլեր են ձեռնարկվում տեսանյութի հավաստիությունը պարզելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ։


Նախապես կասկածի տակ էր դրվել տեսանյութի հավաստիությունը, սոցիալական ցանցերում վարկած էր շրջանառվում, որ այն հատուկ պատրաստված, բեմադրված նյութ է, որն ուղղված է բանակը բարոյազրկելուն։
                                             

azatutyun.am
Просмотров: 482 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: