Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 7 » «Ստամբուլյան ջարդերի գիշեր»-ից անցել է 55 տարի...
16:34
«Ստամբուլյան ջարդերի գիշեր»-ից անցել է 55 տարի...

1955 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին թուրքական Ստամբուլ և Իզմիր քաղաքներում տեղի ունեցան հունական բնակչության ջարդերը, որոնք հետագայում դարձան նաև հայկական: Այն օրերի ողբերգալի իրադարձությունները անվանում են «Ստամբուլյան ջարդերի գիշեր» կամ «Կոնստանդնուպոլսի ազգային բնաջնջումների գիշեր»:Քրիստոնյա բնակչության ջարդերն իրականացվել են թուրքական իշխանությունների կողմից` ի պատասխան կիպրական հույների պահանջի` ճանաչել Կիպրոսի անկախությունը բրիտանական թագավորությունից և միացնել այն Հունաստանին:Վերջին կայծը, որը պետք է վերածվեր թուրքերի վայրագությունների, դարձավ Սալոնիկեում Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանում տեղի ունեցած պայթյունը: Ինչպես պարզվեց հետագայում, պայթյունն իրականացրել էր թանգարանի տեսուչը, իսկ պայթուցիկը նրան փոխանցել էին թուրքական հատուկ ծառայությունները»:Գիշերը ավերման ենթակա տների, խանութների և եկեղեցիների վրա նշաններ էին դրվել, իսկ արդեն հաջորդ գիշեր 100 հազ ավելին մարդկանց ամբոխն սկսեց կատարել իր «սև գործը»:Այդ օրերին սպանվել է 37 մարդ, սակայն այս թիվը ստույգ չէ, քանի որ անհնարին է հաշվարկներ կատարել: Գազազած ամբոխի գործողությունների հետևանքով տուժել է 80 եկեղեցի, 4500 խանութ, 2 500 բնակարան և 40 դպրոց: Պղծվել են քրիստոնյաների գերեզմաններ: Ընդհանուր նյութական վնասը կազմել է հարյուրավոր միլիոն դոլարներ, իսկ բարոյական վնասն անչափ է…

 


Aysor.am

Просмотров: 732 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Hiksos   (07.09.2010 16:53) [ՆՅՈՒԹ]
եվ երբեք էլ թուրք խուժանը չի փոխել իր արյունռուշտ ձեռագիրը...

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: