Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 22 » Քվեարկեցին Մեթյու Բրայզայի օգտին
10:35
Քվեարկեցին Մեթյու Բրայզայի օգտին
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրն անցկացրած քվեարկությամբ Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում հաստատեց Մեթյու Բրայզայի թեկնածությունը։

Թեկնածությանը դեմ քվեարկեցին միայն երկու սենատորներ՝ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը։

Մինչեւ քվեարկությունը սենատոր Բոքսերը, որը հուլիս ամսին անցկացված լսումների ժամանակ, չբավարարվելով հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ Բրայզայի տված պատասխաններով, հետաձգել էր քվեարկությունը, ձայն խնդրելով նիստը վարող Ջոն Քերրիից, հայտարարեց, որ «Բրայզան լավ դիվանագետ է եւ գնահատելի է նրա գործունեության ավանդը, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը հակասում է արդարությանը»։

Ռոբերտ Մենենդեսը Բրայզային մեղադրեց Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով չճանաչելու, Ջուղայում հայկական գերեզմանները ադրբեջանցիների կողմից ավերվելու հարցում անտարբերություն ցուցաբերելու, ադրբեջանցիների կողմից սահմանային խախտումները չդատապարտելու համար։ Նա ասաց, թե դեմ է քվեարկելու նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների հետ Բրայզայի սերտ կապերի պատճառով։

Քվեարկությունից հետո «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը սենատոր Բոքսերն ասաց, թե «քանի որ քվեարկության ժամանակ եղել են նաեւ դեմ քվեարկողներ, մինչեւ Սենատի լիագումար նիստում հարցը դրվելը, այն կարող է վերանայվել»։

Իսկ սա նշանակում է, որ ընտրություններից հետո, այսինքն մինչեւ տարեվերջ որեւէ սենատոր կարող է կասեցնել Բրայզայի նշանակումը, ինչպես արվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին հավակնող Ռոբերտ Հոգլանդի դեպքում։



a1plus.am

Просмотров: 498 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: