Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 23 » Պորտուգալիան սատարում է Մինսկի խմբին
17:15
Պորտուգալիան սատարում է Մինսկի խմբին


Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն /նստավայրը` Մոսկվա/:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Դեսպան Բարտոլուի խոսքով, Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ եւ համարում` բարեկամ երկիր:

Նա Հայաստանի Նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ողջույնները` նշելով, որ Լիսաբոնում նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անհամբերությամբ են սպասում Նախագահ Սարգսյանին:

Երկուստեք նշվել է, որ հայ-պորտուգալական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում տարբեր ոլորտներում ակտիվ փոխգործակցություն զարգացնելու առկա ներուժին:

Ընդգծվել է հատկապես իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումն ու զբոսաշրջության, առեւտրի, այլընտրանքային էներգետիկայի, էլեկտրոնային կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման, գործարար կապերի ակտիվացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությանը:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն յուրատեսակ կամուրջ է հանդիսանում հայ-պորտուգալական հարաբերություններում, եւ Հայաստանում միշտ էլ բարձր գնահատանքի է արժանացել Հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Պորտուգալիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ու նրա հովանու ներքո տեղի ունեցող բանակցությունները:




a1plus.am

Просмотров: 496 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: