Главная »
2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 14 » Պատերազմի դեպքում Ադրբեջանը կպարտվի. Թոմաս դը Վաալ
10:43 Պատերազմի դեպքում Ադրբեջանը կպարտվի. Թոմաս դը Վաալ |
Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա բախումները կշարունակվեն։ Նրա խոսքով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմյանցից տեղ-տեղ միայն 40 մետր հեռավորության վրա են գտնվում։«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում վերլուծաբանը մեծ տարբերություն է տեսնում Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի ժամանակ առ ժամանակ կրկնվող հայտարարությունների միջև։ «Եթե երկրի նախագահը հանդես է գալիս սպառանալիքներով, ապա պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարունակ կատակում է»,– ասել է նա։Վերլուծաբանը սա բացատրում է նրանց համար գոյություն ունեցող տարբեր լսարանների առկայությամբ ու Իլհամ Ալիևի սպառնալիքներին տալիս միայն քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին բացատրություն:Թոմաս դը Վաալն ասել է, թե Ադրբեջանը պիտի հասկանա, որ ռազմական եղանակով պատերազմում հաղթանակ չի կարող տանել, ինչի մասին, ըստ նրա, վկայում են հետազոտությունների արդյունքները։Նա դա բացատրում է Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքով ու հայկական բանակի հզորությամբ:«Նորագույն զենքեր կրելուց բացի, պատերազմում հաղթանակ տոնելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող», ասել է վերլուծաբանը և ավելացրել, որ պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը «ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ»:
Tert.am
|
Просмотров: 580 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |