Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 15 » Ո՞րն է վտանգավորը
11:17
Ո՞րն է վտանգավորը
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը վտանգավոր է համարում ոչ թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում Ադրբեջանի նախաձեռնած բանաձեւի ընդգրկումը, այլ այդ բանաձեւի շուրջ ընթացող առեւտուրը:

«Իսկ առեւտուրն ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությամբ, թե պետք է միջազգային դաշտային գնահատման առաքելություն ուղարկել ԼՂ եւ հարակից տարածքներ»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Շիրխանյանը:

Համանախագահների հայտարարությունը պարոն Շիրխանյանը համարում է վտանգավոր, քանի որ առաքելություն իրականացնողները չեն այցելում Ադրբեջանի կողմից զավթված Շահումյանի շրջան, ոչնչացված հայկական բնակավայրեր, այլ գնում են սահմանադրությամբ իրեն անկախ երկիր հռչակած ԼՂՀ: Այս տեսանկյունից Վահան Շիրխանյանը կիսում է Հայ Ազգային Կոնգրեսի կոչը` թույլ չտալ դիտորդական առաքելություն իրականացնել ԼՂՀ-ում եւ հարակից տարածքներում, քանի դեռ նման առաքելություն չի իրականացվում Ադրբեջանի տարածքում:

Միաժամանակ պարոն Շիրխանյանը կարծում է, որ ՀԱԿ-ը իր հայտարարության մեջ մի բացթողում է կատարել. «Դա ադրբեջանահայ փախստականների խնդիրն է. 400 հազար մարդ անտեսվում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից, ՀՀ իշխանության եւ ընդդիմության կողմից, այն դեպքում, երբ Ադրբեջանի ամենագլխավոր խաղաթղթերից մեկը փախստականներն են: Ինչո՞ւ ՀՀ-ն չի օգտագործում այս խաղաթուղթը` ունենալով շատ ավելի ամուր հիմքեր»:

ԼՂ հարցում պարոն Շիրխանյանն ունի խնդրի լուծման իր տարբերակը եւ կարծում է, որ այն լավագույնն է եւ բխում է մեր շահերից. «Պետք է պահպանել «ստատուս քվոն»: Այսօր «ստատուս քվոյի» ցանկացած խախտում հղի է պատերազմական նոր գործողություններով: Միջազգային հանրությանը պետք է փաստերով ներկայացնել ԼՂ պատերազմի բուն էությունը, որը ռասիստական էր, եւ պատժի կանչել հանցագործներին»:

Ըստ Վահան Շիրխանյանի` հաջորդ քայլով պետք է ապահովել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տնտեսական զարգացումները, որից հետո ՀՀ-ում պետք է վերականգնել ժողովրդի վստահությունը իշխանությունների նկատմամբ. «Առանց միասնական հասարակության ԼՂ հարցում հնարավոր չէ հասնել հաջողության: Եթե այդ միասնությունը լինի, հայությունը կկարողանա շարունակել պայքարը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Նա համոզված է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվելուց հետո, Թուրքիան կդադարի աջակցել Ադրբեջանին. «Միայն դրանից հետո ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը եւ ԼՂ հարցում կպահանջի բանակցությունների նոր ձեւաչափ`ԼՂՀ եւ Ադրբեջան: ՄԱԿ-ի բանաձեւերում միշտ հակամարտող կողմեր են ընդունվել Ադրբեջանն ու ԼՂ հայկական ուժերը: Հայաստանն այնտեղ երբեք չի նշվել»: 

Վահան Շիրխանյանը գտնում է,որ անկախ նրանից, թե ովքեր են այսօր ներկայացնում ՀՀ իշխանությունները,նրանք պարտավոր են կատարել այդ քայլերը` հակառակ դեպքում մենք ինքներս կոչնչացնենք մեր պետությունը:





a1plus.am

Просмотров: 546 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: