Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 13 » Հարութ Սասունյան. Հայերը չպետք է երախտապարտ լինեն հազարավոր եկեղեցիներ ավերած Թուրքիային՝ Սուրբ Խաչում պատարագ թույլատրելու համար
22:54
Հարութ Սասունյան. Հայերը չպետք է երախտապարտ լինեն հազարավոր եկեղեցիներ ավերած Թուրքիային՝ Սուրբ Խաչում պատարագ թույլատրելու համար

Հայոց ցեղասպանությունից ի վեր՝ հայկական եկեղեցական արարողություններն արգելելուց շուրջ մեկ դար անց, թուրքական կառավարությունը վերջապես որոշել է թույլատրել մեկ անգամ պատարագ մատուցել Աղթամար կղզում գտնվող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում: Այս մասին գրում է The California Courier-ի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր «Ինչո՞ւ հայերը պետք է գնան Աղթամար և դառնան թուրքական քարոզչության գործիք» հոդվածում:

«Հարց է առաջացել սեպտեմբերի 19-ի եկեղեցական արարողությանը մասնակցելու շրջագայության մասին, որին թուրքական կառավարությունը հրավիրել է աշխարհի չորս կողմից հայերի, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների եւ բարձրաստիճան հյուրերի:

Նրանք, ովքեր բոյկոտելու կոչեր են անում, մատնանշում են, որ թուրքական իշխանությունների իրական նպատակը Եվրամիությունից եւ Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է` կեղծ հանդուրժողականություն դրսեւորելով քրիստոնյաների եւ փոքրամասնությունների հանդեպ: Իրականում, իրար հաջորդող թուրքական կառավարությունները, ավելի քան ինը տասնամյակ Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքում հայերի ներկայության մասին վկայող բոլոր հետքերը վերացնելու հետեւողական քաղաքականություն են վարել, եւ այդ ընթացքում ավելի քան 2000 հայկական եկեղեցիներ ու վանքեր են ոչնչացվել կամ օգտագործվել ոչ կրոնական նպատակներով: Տարիներ առաջ, Սուրբ Խաչ եկեղեցին եւս ոչնչացման վտանգի առաջ էր կանգնած, սակայն տեղի թուրք պաշտոնյաների միջամտության շնորհիվ այն հաջողվեց փրկել»,-գրում է նա:

Ըստ Սասունյանի, Աղթամար կղզի մեկնելուն դեմ արտահայտվողները նաեւ առարկում են պատմական եկեղեցին Թուրքիայի կառավարության կողմից որպես «թանգարան» դասակարգելու եւ այնտեղ տարին միայն մեկ անգամ արարողություն մատուցելու դեմ: «Բազմաթիվ խնդրանքներից ու բողոքներից հետո, թուրքական իշխանությունները վերջապես խոստացել են խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին:

Հայերը չպետք է երախտապարտ լինեն մի երկրի, որը հազարավոր եկեղեցիներ բռնագրավելուց եւ ավերելուց հետո, այժմ թույլատրում է եկեղեցական արարողություն իրականացնել մեկ եկեղեցում, որն էլ դիտվում է որպես թանգարան: Այս և հազարավոր այլ եկեղեցիներ պետք է պատկանեն Պոլսո Հայոց պատրիարքարանին, իսկ արարողություններն այնտեղ պետք է իրականացվեն ըստ պահանջի` առանց կառավարության թույլտվության կամ միջամտության:

Թուրքական կողմն ամենեւին էլ շահագրգռված չէ հայկական եկեղեցիների պահպանությամբ. դա են վկայում գաղտնի ծառայությունների կողմից մի քանի հազար ընտանիքների հարցաքննությունը, որոնք` հյուրանոցային համարների սղության պատճառով առաջարկել էին հարեւան Վան քաղաքում, սեպտեմբերի 19-ին հայ այցելուներին հյուրընկալել իրենց տներում: Թուրք պաշտոնյաները կասկածում են, որ հյուրընկալող ընտանիքները կարող են Հայոց ցեղասպանության զոհերի թրքացած կամ քրդացած մնացորդներ լինել: Նացիստական Գերմանիայի գեստապոյի մարտավարությունը հիշեցնող իր այս սարսափազդու քայլով, թուրքական վարչակազմը ցուցադրում է իր քաղաքացիների ազգային ծագումը հետապնդելու իր հակվածությունը: Ի դեպ, այս ռասիստական հետաքննությունից հետո, Վանում մի շարք ընտանիքների պաշտոնապես արգելվել է իրենց տներում հյուրընկալել սփյուռքահայերին:

Հայերը, որոնք միամտաբար մտադրվել են եկեղեցական արարողության մասնակցել ՙթանգարանում՚, անգիտակցաբար մասնակից են դառնալու պատմական հայկական եկեղեցու բռնագրավման օրինականացմանը եւ նպաստելու են թուրքական իշխանությունների բեմադրած քաղաքական շոուին»,-ընդգծել է նա:

Հարութ Սասունյանն ընդգծել է նաև, որ թուրք ղեկավարները ցանկանում են դրական կերպար ստեղծելով հեշտացնել իրենց երկրի մուտքը Եվրամիություն եւ խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հայկական ջանքերը: «Սակայն ամենեւին հասկանալի չէ, թե հայերն ինչու պետք է նպաստեն թուրքերի հակահայկական նպատակների իրականացմանը»,-ասվում է հոդվածում:



PanARMENIAN.Net





Просмотров: 755 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: